Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/166

Այս էջը հաստատված է

հարձակվել էին պահակախմբերի քնած զինվորների վրա, սպանել նրանց ու արագորեն գրավել թնդանոթները, որոնցից մեկը տեղադրված էր Քոռօղլու բլրի վրա, իսկ մյուսը՝ Բերդի բլրի վրա, Գյուղն օղակի մեջ էր:

Հանկարծակիի եկած քնած զինվորներն արթնանալով՝ մարտական պատրաստության բերվեցին և սկսեցին համառորեն մարտնչել և ճեղքել թշնամու շրջապատման օղակը: Ամբողջ բնակչությունը գյուղից դուրս բերվեց: Գաղթականների խմբերը շարժվեցին դեպի Սուլդա և Ախալքալաք:

Մեր զինվորները դուրս գալով գյուղից՝ դիրքեր գրավեցին գյուղի մերձակայքում և կասեցրին թշնամու առաջխաղացումը, որը հնարավորություն տվեց հայկական գյուղերի (Կարծախ, Սուլդա, Դադեշ, Մրակոլ) բնակչությանը՝ քոչելու դեպի Ախալքալաք:

Շտապելու պատճառով հիվանդանոցից ծանր վիրավորներին չէին հասցրել էվակուացնել (ով կարողացել էր՝ հեռացել էր…), որոնց թուրքերը բարբարոսաբար սպանել էին…

Մայիսի 7(20)-ին ամբողջ օրը մեր զորքերը կռվեցին: Սակայն, ցավոք, ռազմամթերքը, որի մեծ մասը մնացել էր գյուղում և ընկել թշնամու ձեռքը, արդեն վերջանում էր:

Այդ մասին գնդի հրամանատարի փոխարինողը զանգահարեց գնդի հրամանատարին՝ Առաքելովին, որն այդ ժամանակ Ախալքալաքում էր, և գավառի հայոց ազգային խորհրդին ու հայտնեց, որ ռազմամթերք չունենալու պատճառով ստիպված են դիրքերը թողնել ու նահանջել[1]:

Ազգային խորհուրդը նկատի ունենալով, որ փամփուշտ չլինելու պատճառով մեր զորքերը ստիպված պիտի նահանջեն, և որի հետևանքով անպաշտպան մնացած հայ բնակչությունը կենթարկվի ոչնչացման, մայիսի 21(8)-ին փոխ-գնդապետ Առաքելյանի հետ միասին կարգադրեցին ազգաբնակչությանը՝ վերցնել մի քանի օրվա պաշար և հեռանալ քաղաքից դեպի Բակուրիան[2]:

Ախալքալաքի կայազորի պետ Առաքելյանը (Առաքելով), ինչպես Թիֆլիսի նահանգային կոմիսարին իր զեկուցագրի

  1. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 108։ Նաև «Кавказское слово», 1918 г., № 112:
  2. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 108: Նաև «Մշակ» 1918թ., № 104: Նաև «Кавказское слово», 1918 г., № 112: