Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/170

Այս էջը հաստատված է

Բնակչության թվով գավառի երկու մեծ գյուղերից մեկն էր (աննշան տարբերությամբ զիջում էր Հեշտիա գյուղին)։

Սաթխացիների մեծ մասը 1830-ին եկել են Կարինի (Էրզրում) նահանգի Սյոկյուտլու, Ճինիս, Ծաղկի գյուղերից։ Եկել են նաև Արևմտյան Հայաստանի ուրիշ վայրերից։ Պատմում են, որ գյուղում եղել են քաղկեդոնական (վրացադավան) բնիկ հայեր, որոնք հետագայում ձուլվել են կարնեցիների հետ։ Նրանցից պահպանվել է «Մարոյան» ազգանունը…

Թե ինչպիսի վերաբերմունք պիտի ցուցաբերեին սաթխացիները ինքնապաշտպանությանը, այդ մասին բավականին պերճախոս են հետևյալ փաստերը, որոնք խոսում են այն մասին, որ իրենց նախնիներից ժառանգած ազատասիրական, հայրենասիրական, հերոսական ոգին այդ օրերին նրանց մեջ առկա էր ու կենդանի…

1905-ի. Սաղամո թուրքական գյուղի հետ կապված դեպքերի մասին վերևում արդեն խոսվել է…

Հետաքրքիր է նաև մեկ ուրիշ դեպք, որը տեղի է ունեցել ոչ թե Սաթխայում, այլ սաթխացիների մի մասի նախնիների Էրզրումում գտնվող հայրենի գյուղում՝ Ծաղկիում…

Երբ 1759-ին Հովսեփ Էմինը Կիլիկիայից գնում էր Էջմիածին, 1759 —1760 թթ. ձմռանը ստիպված ձմեռեց Էրզրումում, որտեղ նա անգործ չէր նստած՝ վարում էր ազգային-ազատագրական գործունեություն[1]։ Ծաղկի գյուղի բնակիչները նրա պայքարի կոչերին ակտիվորեն արձագանքեցին, և երբ թուրքական իշխանության ներկայացուցիչներն ուզում էին պատմել Հովսեփ Էմինին, նրանք միահամուռ ոտքի ելան և պաշտպանեցին հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման մեծ նվիրյալին…

Սաթխան գտնվում էր Մադաթափան գետի աջ ափին (այժմ տարածվում է գետի երկու ափերին 3 կմ երկարությամբ), գյուղից 1,5 կմ դեպի արևմուտք Մադաթափան գետը խառնվում է ջրառատ, արագահոս Թափարավան գետին (գյուղը միջագետքում է…)։ Հնում (հատկապես միջնադարում) այն եղել է խոշոր բնակավայր, կարևոր առևտրական և ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհների

  1. Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, 3-րդ հատոր, գիրք 2-րդ, Եր., 1973թ., էջ 288: