ունենալով երկարատև պաշարման հնարավորությունը, և ընդհանրապես կարգավորելու քաղաքի պարենավորման գործը։ Կոմիտեի քայլերից էր հետևյալը։
Այդ օրերին Բորժոմիում ստացված մեկ վագոն պարենն ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքները Ախալցխա տեղափոխելու համար Կոմիտեի կողմից ուղարկված սայլերը չէին վերադարձել։ Սպասում էին… իսկ քաղաքին անհրաժեշտ էր ալյուր։ Քաղաքում ջրաղաց չկար։ Դրսի ջրաղացները սառած էին։ Քաղաքի պարենային կոմիտեն խնդրում է կալվածատեր Կարապետ Բայրուրգյանին, իր ունեցած ջրաղացի ջրաղացքարերը և մյուս պարագաները դնել կոմիտեի տրամադրության տակ։ Վերջինս մերժում է։ Սակայն Պարենավորման կոմիտեն ծանր դրությունից դուրս գալու համար դիմում է արդարացվող բռնության։ Քաղաքային ինքնապաշտպանության գվարդիայի շտաբի կարգադրությամբ գվարդիականների միջոցով գրավում է ջրաղացը և այն տեղափոխում քաղաք[1]։
Քաղաքագլուխ Զ. Զորյանի գլխավորությամբ քաղաքային վարչությունը, զբաղվելով պարենային և այլ կարևոր սոցիալ-տնտեսական հարցերով, այնուամենայնիվ, առաջնությունը տալիս էր քաղաքական և ռազմական հարցերին։ Հարկավոր էր բոլոր միջոցներով գավառում կայունացնել վիճակը, վերջ տալ ազգամիջյան թշնամությանը և վերացնել շրջափակումը։
Ահա այդ ուղղությամբ կատարած քայլերից մեկն էլ Ազգամիջյան խորհրդի ժողովն էր, որի առաջին նիստը սկսվեց 1918-ի հունվարի 15-ին։ Նիստերին մասնակցում էին հայերի, վրացիների, թուրքերի և ռուսների հինգական ներկայացուցիչներ։ Օրակարգում նորից և նորից քննարկվում էր նույն հարցը՝ գավառի և քաղաքի ազգամիջյան հարաբերությունների հարցը։ Մուսակիևը, թուրքերի ներկայացուցիչը, հայտարարում է, որ թուրքական շարժումը գավառում սադրանքի արդյունք է։ Ինչպես իրեն ասել են գործին քաջատեղյակ մի քանի թուրքեր, ռուս զինվորականներից մի քանիսը հեռանալուց առաջ գավառի թուրքերին տեղեկացրել են, որ իրենք գնում են, իսկ քաղաքում կա զենքի և ռազմամթերքի մեծ պաշար, թուր-
- ↑ «Շարժում», 1918 թ. №3