ստեղծմանը դեմ է և՛ վրացական զորքը, և՛ քաղաքի բնակչությունը: Այնուհետև նա եզրակացնում է, դեկտեմբերյան օրերի լարվածությունից հետո առաջացած իրավիճակը նկատի ունենալով՝ առաջարկում եմ առայժմ քաղաքում զորամասերի կազմակերպումը հետադարձել մինչև հարմար ու նպաստավոր վիճակի ստեղծվելը:
Քաղաքագլուխ Զ. Զորյանը նույնպես նկատի ունենալով դեկտեմբերյան դեպքերի հետևանքով քաղաքում ու գավառում առաջացած լարվածությունը, դիմելով Ղաջարսկուն, ասաց. «…Մեզ ժամանակ է հարկավոր, որ մեր ժողովրդին բացատրենք, համոզենք ձեր պահանջների մասին, և դուք միանգամյան վստահ եղեք, որ մենք կհասնենք առաջադրված խնդիրների բարվոք վճռիմ հույսով ենք, որ դուք պետք է տեսնեք մեր աշխատանքի արդյունքը ամենամոտիկ ապագայում»[1]։
Ղաջարսկին դիմելով վրաց զինվորականներին, իր ելույթում ասաց, եթե դուք հայրենիքը պաշտպանելու, որ այս գավառն էլ Գանձակի օրին չհասնի (՞)…
Վրաց մի քանի զինվորականներ ելույթ ունենալով՝ հայտնեցին այն միտքը, որ իրենք դեմ չեն լինի, եթե թուրքերն իրենց գունդը Ախալցխա քաղաքից դուրս կազմավորեն:
Փիրալովն այն կարծիքին էր, որ թուրքական գունդը ճիշտ կլիներ կազմավորել գավառական համագումարից հետո:
Ուսուլ-Խեչոն Արևմտյան Հայաստանում[2], հայդուկային շարժման ակտիվ մասնակիցներից մեկը, ծնունդով Ածալցխայից, նույնպես դեմ էր քաղաքում թուրքական գնդի ստեղծմանը, պատճառաբանելով, որ այդ հանգամանքը կարող է նոր սադրանքների տեղիք տալ, նորից կրքեր բորբոքել:
Թուրքերի ներկայացուցիչներից Մուսակիևը գտնվում է, որ ինչպես հայերը Ալեքսանդրապոլում և Երևանում, վրացիները Քութաիսում ու Գոբիում ունեն իրենց ազգային զորա-