մերի մասին, որ անցկացրել էին թուրքերի շրջապատման օղակում, չնայած վերջիններս չէին կարողացել մտնել գյուղ: Վրացի զինվորները գյուղը թուրքերի շրջապատումից ազատելուց հետո, փետրվարի 6-ին իրենց վիրավոր ընկերոջը ուսերի վրա տարան հիվանդանոց[1]:
1918-ի փետրվարի 13-ի «Кавказское слово» թերթում կարդում ենք Ավագյանի հեռագիրն այն մասին, որ վրացական գնդի սպայի սպանության պատճառով առաջացած լարվածությունն անցել է, և քաղաքում ու գավառում հանգստություն է տիրում[2]: Սակայն անհանգիստ է վրացական «Սաքարթվելո» («Վրաստան») լրագիրը, որի № 34-ի «Սպանություն և պրովոկացիա» հոդվածում պատմելով վրացական գումարտակի սպա Ձիձիգորու սպանության հանգամանքների մասին, գրում է. «Պրովոկատորները դրանից օգտվեցին, սկսեցին չափազանցրած լուրեր տարածել, որպեսզի վրացիների և մահմեդականների միջև ընդհարում առաջացնեն: Հայերն ասում էին. «Տեսեք, ձեր եղբայր մահմեդականները սպանեցին ամենքից սիրված վրացուն. միթե այժմ էլ ձեր ձայնը չեք բարձրացնի: Գնացեք Ածղուրի վրա հարձակվեցեք, իսկ մեր քաղաքի մասին մի հոգաք, մենք հայերս կպաշտպանենք քաղաքը»: Ահա այդպիսի խոսքերով էին գրգռում նրանք վրացի զինվորներին»։ «Շարժում» թերթն իր զայրույթն է արտահայտում այդ պրովոկացիոն հոդվածի առթիվ: Ձիձիգորու սպանության լուրը, գրում է թերթը, վրդովեցրեց ինչպես վրացի զինվորներին, այնպես էլ ամբողջ քաղաքի բնակչությանը: Վրացական գումարտակը ոտքի կանգնեց և վճռեց գնալ Ածղուր` պատժելու մարդասպաններին: Գումարտակի հրամանատարության կարգադրությամբ գումարտակը ձերբակալեց քաղաքում եղած թուրքերին: Հայերն այդ հարցում մասնակցություն չեն ունեցել[3]:
Թուրքերն էլ իրենց հերթին էին մեղադրում հայերին Ախալցխայում թուրք բեկերին և այլոց Ձիձիգորու սպանության կապակցությամբ բանտարկելու մեջ: Ահա, թե ինչ է ասում Ասպինձայի թուրքական ավազակախմբի պարագլուխ