գյուղերի սահմանը, քաղաքից հազիվ 3—4 կմ տարածությամբ…
Ախալքալակ տանող խճուղու վրա պաշարման սահմանը վերջանում էր Մինաձեի (Մինազ) կամուրջով (Քուռ գետի վրա) քաղաքից 5 կմ հեռու, իսկ մի փոքր հարավ-արևելք պաշարման գիծն իր մեջ էր առնում Անդրիածմինդա և Ղռել վրացաբնակ գյուղերը։ Այդ գյուղերին սահմանակից Անդա, Արջուլ և նրանցից մի փոքր արևմուտք գտնվող Աբ, Խակ թուրքաբնակ գյուղերը տեղահանելուց հետո, պաշարման հարավային սահմանագիծը բավականաչափ ընդարձակվեց, իր մեջ առնելով Ստ. Մալխասյանի և ընկերների Դիպակ կալվածքը, մինչև Լվոտ սարը՝ քաղաքից 10—12 կմ հեռու։ Արևմուտքից պաշարման սահմանագիծը հասնում էր այժմյան պետական սահմանին, իր մեջ առնելով Ախալցխայից մոտ 13—14 կմ հեռու գտնվող Ծղալթբիլա, Նիոխրեբ հայաբնակ և Վալե վրացաբնակ գյուղերը։ Ավելի հեռու, Ադիգենի նախկին շրջանում (այժմ նորից վերականգնված է Ադիգենի շրջանը — Ս. Ա.) գտնվող վրացաբնակ Ուդե և Արալ գյուղերը թուրքերի շրջափակման մեջ էին, այնպես որ պաշարման արևմտյան սահմանը Աբասթումանի խճուղու ուղղությամբ հազիվ քաղաքից 4—5 կմ. հեռու լիներ Պոլ-փոշտից մի քիչ այն կողմ՝ մինչև Կոնջղա թուրքաբնակ գյուղի հանդամասի արևմտյան սահմանը չհասած։
Հյուսիսից պաշարման օղակն իր մեջ էր առնում Ծուղրութ, Ծիրա հայկական և Միքելծմինդա հունադավան վրացական գյուղերը, քաղաքից հազիվ 6—7 կմ. հեռավորության վրա»[1]:
Ահա, այս տարածքում ստեղծվել էր ինքնապաշտպանական հզոր մի ճամբար։ Այս սահմանագծով փորված էին ու ամբողջ ինքնապաշտպանության ընթացքում շարունակվում էին փորվել խրամատներ և ամեն ուղղությամբ տեղադրված էին թնդանոթներ, բոլոր գյուղերն իրար հետ և քաղաքի հետ, պահակակետերը՝ ինքնապաշտպանության շտաբի հետ, կապված էին հեռախոսային կապով, որն իրականացրել էին՝ Փեչնիկ-Ենոքն իր որդու՝ Աշոտի, հետ միասին։ Կային նաև հեծյալ և հետիոտն կապավորներ։
- ↑ Ե. Սիմոնյան, Ախալցխեի պատմ. թանգարան, նշվ. աշխ., էջ 28։