գավառի մուսուլմանական կոմիտեի նախագահ Մուստաֆևից. «Ախալցխայի քաղաքագլխի հաղորդագրությամբ, այս օրերս Բորժոմիից Ախալցխա է գալու մի քանի հազար զինվոր, Ածղուրի անցքերի պատճառով։ Խճուղու մոտ գտնվում են մի քանի հազար զինված մուսուլմաններ։ Ամբողջ գավառը ոտքի է կանգնած։ Զինվորների գալով ընդհարումն անխուսափելի է։ Հանուն խաղաղության, խնդրում եմ չուղարկել զորքը, մինչև որ մուսումլանները ցրվեն։ Միջադեպը հարթվում է»[1]։
Ինչպես տեսնում ենք վերջին հեռագրից, թուրքերն այս անգամ ևս իրենց սովորության համաձայն կեղծելով իրականությունը, աշխատում են «չոր» դուրս գալ, ստեղծված իրադրությունից։ Իրական պատկերը գավառում այն էր, որ շարունակվում էին մարտական գործողությունները, որի նախաձեռնողները թուրքերն իրենք էին։ Ախալցխա ժամանեցին գեներալ Արջևանիձեն և թուրք ազգաբնակչության ներկայացուցիչ Մուսակիևը, որոնք երևույթը գնահատեցին որպես թյուրիմացություն, պատահականություն և խոստումներ տալով հեռացան… Նրանք հանդիպել էին նաև թուրքերի պարագլուխների հետ, որոնք խոստացել էին վերացնել քաղաքի պաշարումը և կատարել ախալցխացիների պահանջը՝ վերադարձնել գերիներին, վիրավորներին, սպանվածների դիակները և գրաված ռազմավարը։
Տեսանք վերևում, թե կարմիր գվարդիականների երևալը Ածղուրի մոտ ինչպիսի իրարանցում էր առաջացրել թուրքերի շրջանում, և ահա նրանք խոստանում էին ամեն գնով վերականգնել խաղաղությունը գավառում, միայն թե գվարդիականները հեռանան…
Սակայն, ինչպես միշտ, թուրքերն իրենց ասածի հակառակն էին անում։ Ախալցխայի գավառի կոմիսար Մակլակելիձեի մարտի 12-ի Անդրկովկասյան կոմիսարիատին հղած հեռագրից տեղեկանում ենք, որ ընդհարումները գավառում շարունակվում էին, թուրքերն իրենց խոստումները չէին կատարել, շրջապատումը չէր վերացված և դրա համար հարկավոր էին մեծ ուժեր…[2]
Վրացական կարմիր գվարդիան մտավ Ախալցխա։