Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/45

Այս էջը հաստատված է

Միայն հայկական և վրացական գյուղերի զինված ուժերի, քաղաքի ինքնապաշտպանության գվարդիայի, հայկական և վրացական գումարտակների հզոր հակահարվածները ստիպեցին թուրքերին՝ հետ քաշելու իրենց զինված ուժերը:

Ածղուրի թուրքերին շատ էր անհանգստացնում իրենց ցեղակիցների վիճակը, որոնք գտնվում էին Ախալցխայում և տեղավորված էին քաղաքային բանտի շենքում՝ հանուն ապահովության… Նրանք օրը մի քանի անգամ հեռագրով կամ հեռախոսով քաղաքագլուխ Զ. Զորյանին հարցնում էին իրենց մոտ 200 ցեղակիցների վիճակի մասին: Նրանց առանձնապես շատ էր հետաքրքրում Թեֆիկ-էֆենդու հարցը։ Իրենք, որ այնքան նենգ էին, թաքստոցից թիկունքին հարվածող, կարծում էին, իրենց ցեղակիցներն արդեն վրեժխնդրության զոհ են դարձել… Սակայն քաղաքացիների և նրանց ղեկավարների, առանձնապես Զ. Զորյանի, հեռատես քաղաքականության շնորհիվ թուրքերի սպանդ տեղի չունեցավ (եթե իրե՞նք լինեին հայերի փոխարեն…)։ Ավելին, դեռևս դեկտեմբերյան օրերից խիստ հսկողություն էր սահմանված թուրքական մզկիթի վրա, որպեսզի այն հանկարծ չպղծվի որևէ մեկի կողմից։ Այդ բանը կարող էին անել հենց իրենք՝ թուրքերը, սադրանքի նպատակով։

Զ. Զորյանը Ածղուրից թուրքերի հաճախակի հարցումներին տալիս էր միանգամայն հուսադրող պատասխաններ և միաժամանակ, անվտանգության համար քաղաքում «կալանված» թուրքերին ազատ արձակելու համար, պահանջում էր մարտի 6-ին Ածղուրում դավադրաբար սպանված հայ անմեղ զոհերի դիակները, վիրավորներին և գերիներին…

ԱԾՂՈԻՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԱՂՈԻՄԸ

Հայ նահատակների դիակները Ածղուրից բերեցին Ախալցխա մարտի 13-ին և տարան քաղաքային հիվանդանոց։ Նահատակների դիակների դիազննությունից պարզվեց, որ նրանք սպանվել են բազմաթիվ վերքերից: Օրինակ, կառապան Կարոյի հսկայական մարմնի վրա բժիշկները հայտնաբերեցին 82 վերք։ Հրացանի և ատրճանակի վերքերից բացի բժիշկն արձանագրել էր նաև դաշույնի, թրի, սվինի, կացնի, քարի և այլ բութ գործիքների հարվածներից առաջացած