Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/48

Այս էջը հաստատված է

ունեցողները: Քաղաքիցդուրս գնալու համար տրվում էր հատուկ անցաթուղթ` քաղաքային վարչության կողմից: Իհարկե, քչերն էին գաղթել ցանկացողները, բայց եթե հանկարծ մի քանի ընտանիքների թույլ տային, ապա դա կառաջացներ խուճապ և փախուստ, ինչպես եղավ Ջավախքում… Բարեբախտաբար Ախալցխայից համարյա ոչ ոք չգաղթեց:

Ածղուրի դեպքերի կապակցությամբ երկու շաբաթ չէին գործում քաղաքի գպրոցները, լույս չէր տեսնում «Շարմում» թերթը, որի խմբագրության, ինչպես և տպարանի բոլոր աշխատողները զենքը ձեռքերին քաղաքի աննկուն պաշտպանների շարքերում կռվում էին թշնամու դեմ:

Երբ մարտի 17-ին և 18-ին գավառում թուլացել էր բարձր լարվածությանը և տեղի չունեցան միջադեպեր, ռազմական շտաբը քաղաքի պաշարված վիճակը վերացված հայտարարեց: Քաղաքը և գավառը, թվում էր, թե մտնում են իրենց բնականոն հունի մեջ…

ԱԲԱՍԹՈԻՄԱՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ…

Ածղուրում թուրքերի հրեշային արարքից հետո, ինչպես արդեն գիտենք, Ախալցխայի հայերը դրան հակադրեցին իրենց միանգամայն մարդասիրական վերւսբերմունքը և «կալանեցին» քաղաքում եղած 200 թուրքերի` նրանց ապահովության համար: Այնուհետև այդ թուրք գյուղացիներին անվտանգ իրենց տներն ուղարկեցին: Սրանից հետո էր, որ Ածղուրի թուրքերը վերադարձրին մեր նահատակների դիակներն ու գերիներին: Իսկ իրենց այն խոստումը, որ ազատ թույլ կտան Աբասթումանի հայերին ու վրացիներին գալու Ախալցխա, թուրքավարի չկատարեցին: Նրանք իրենց այդ հերթական նենգ քայլը պատճառաբանում էին նրանով, որ թուրքերը քաղաքում անասուններ ու ապրանք ունեն մնացած, և դրանք վերադարձնելուց հետո միայն ազատ կարձակեն Աբասթումանի հայերին ու մյուս քրիստոնյաներին:

Քաղաքագլուխ Զ. Զորյանը հեռախոսով ու հեռագրով բազմիցս հավաստիացրել էր Ղաջարսկուն (Կաջարսկի)` Աբասթումանում գտնվող թուրքական զորամասի հրամանատարին, և գավառի կոմիսարի օգնական Էրիստովին, որ միջադեպը