վերջանալուց հետո քաղաքում թուրքերի ունեցվածքը կհավաքվի ու կվերադարձվի ըստ պատկանելույն:
Թուրքերն Աբասթումանից մի ռուսի և մի վրացու, որպես պատվիրակություն, ուղարկել էին Զ. Զորյանի մոտ, որոնք վերջինիս ներկայացրին վարխանցի թուրքերի պահանջը` 3 լուծ (զույգ) եզ, 3 ձի և մի դրոգա (անթափք ձիասայլ): Քաղաքագլուխը կարգադրեց կատարել վարխանցիների պահանջը: Սակայն այս զիջումը ևս չնպաստեց աբասթումանցի քրիստոնյանեբին ազատելու համար, ընդհակառակը, Աբասթումանից ստացված լուրերի համաձայն, որոնք հաղորդվում էին քաղաքագլխին, թուրքերը թալանել էին հայոց եկեղեցին և տարել էին 10 000 ռուբլու արժողությամբ իրեր, նույնքան արժողությամբ իրեր էլ թալանել էին երեցփոխից, թալանել էին Հովհաննիսյանի ամառանոցը և հարձակվել էին պալատի (Աբասթումանում հանգստացող ռուսական ցարերի պալատը) վրա, որը պաշտպանվում էր վրաց սպաների կողմից[1], որոնք հունվարի սկզբներին Բորժոմիից ժամանած թվով 50 այն վրացի սպաների մի մասն էին, որ ուղարկվել էին Աբասթուման` պալատը պաշտպանելու համար[2]։
Ահա թե ինչպես է «Հորիզոնը» նկարագրում մարտի վերջերին Աբասումանից Թիֆլիս վերագարձած Դումրաձեի պատմածը այնտեղի առողջարանի հիվանդների և բնակիչների (քրիստոնյա) ծանր և հուսահւստական դրության մասին. «Երեք շաբաթ է արդեն, որ Աբասթումանի բնակիչները պաշարված բանակատեղումն են զգում իրենց: Շրջակա մահմեդական գյուղերը չեն ուզում ոչ ոքի դուրս թողնել Արասթումանից կամ ներս ընդունել: Օրը ցերեկով թալանում են քաղաքում և ճանապարհի վրա, կողոպտում են ոտքից գլուխ, առանց խնայելու նույնիսկ չքավորներին: Հարձակվեցին նաև Կարմիր խաչի դեղագործի բնակարանի է այլոց վրա…»[3]։
Առողջարանի բժիշկները ընտանիքներով հավաքվել էին մի հուսալի կառույցում` ինքնապաշտպանության համար:
Պալատում համարյա ամեն գիշեր հրաձգություն էր տեղի