Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/5

Այս էջը հաստատված է

բանակը Երզնկայի զինադադարի կնքումից հետո թողեց Կովկասյան ռազմաճակատի հսկայական գիծը և սկսեց հեռանալ:

Ճիշտ է, Թուրքիայի հետ 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքվել էր Երզնկայի զինադադարը, բայց այն ոչ մի երաշխիք չէր տալիս, որ Թուրքիան չի իրականացնի իր հեռանկարային պլանները՝ պանթուրքիզմը, որի ճանապարհին ընկած էին Հայաստանն ու Վրաստանը:

Ռազմաճակատը լքող ռուսական մեծաքանակ ու ընտիր բանակներին փոխարինում էին հայկական և վրացական նոր կազմավորվող փոքրաթիվ ուժերը։

Այդ ժամանակամիջոցում թուրքական հրեշը «շունչ էր քաշում» և հետևում իրադարձությունների հետագա զարգացմանը։ Նա միաժամանակ գործի դնելով իր դիվային մեքենայություններն ու բոլոր ջանքերը, լարվածություն էր ստեղծում Անդրկովկասում՝ հայերի և վրացիների դեմ հանելով տեղական թուրք բնակչությանը որպես «հինգերորդ զորասյուն»:

Օսմանյան Թուրքիան իր այդ նկրտումներն իրականացնում էր «մուսավաթ» կուսակցության պարագլուխների՝ Թոփչիբաշևի, Աղաևի, Ջաֆարովի, Խան-Խոյսկու, Ջավանշիրի, Սուլեյմանովի, զանազան բեկերի և իր այլ գործակալների միջոցով: Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի (Մեսխեթ) թուրքերին ոտքի հանելն ընդդեմ տեղական վրացիների և հայերի: Այս մասին շատ դիպուկ է գրված Միխեիլ Յակովի Վելիջանաշվիլու գրքում. «Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան հրամայում է Ախալցիխեի Սարվան բեգին, որ տեղական մահմեդականներից ավազակախմբեր կազմի՝ տեղի վրացիներին ոչնչացնելու համար… Այդ սև օրերը հիշելիս մարմինս դողում է… Անհավատները ոչ միայն ուզում էին կուլ տալ մեր այս անկյունը, այլև ամբողջ Վրաստանը»[1]:

«Մշակը» 1918-ի մարտի 9-ին, տեղական թուրքերի զինվելու և քրիստոնյաների դեմ դուրս գալու կապակցությամբ,

  1. Մ. Յակ. Վելիջանաշվիլի. Խիզաբավրայի ուղեցույցը, հր. «Մեցնիերա» Թբիլիսի, 1974 թ., (վրացերեն), էջ 37-38: