ունենում պալատի պաշտպանող վրացի սպաների և թուրք հրոսակների միջև:
Թուրքերը առողջարանի թոքախտավոր հիվանդների թախանձանքից իրենց ազատելու համար, շատ լկտի ձևով պատասխանում են. «Երբ Թուրքիայի հետ հաշտություն լինի, այն ժամանակ բաց կթողնենք ձեզ»: Այնուամենայնիվ, իշխան Կաջարը «կարողացավ» մի խումբ հիվանդների թույլ տալ հեռանալու և ինքը անձամբ ցուցադրաբար բժիշկ Մանվելյանի հետ ուղեկցեց նրանց` իբր կյանքը վտանգի ենթարկելով…
Թուրքերն իրենց այդ բոլոր բարբարոսությունները արդարացնելու համար աշխատում էին մեղադրել հայերին, որ իբր թուրքաբնակ Վարխան և նրա շրջակայքի վեց գյուղերի բնակիչները գտնվում են հայերի մշտական սպառնալիքի տակ, և հայերը անընդհատ հարձակվում են նրանց վրա:
Աբասթումանի քրիստոնյաները գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում և նրանց շրջանում տիրում էր խուճապը…
Այդ իրադրությունից նրանց դուրս բերելու համար ելքը մեկն էր: Հարկավոր էր ուժի և բռնության միջոցով ստիպել թուրքերին ազատ արձակելու նրանց: Սպառվել էին մնացած բոլոր միջոցները: Միակ ուժը ոեգիոնում, որ կարող էր բռնությանը բռնությամբ պատասխանել, դա Ախալցխայի ինքնապաշտպանության բավականին հզոր ուժն էր:
Ախալցխայի հայերը, իրենց եղբայրներին դժոխքից ազատելու համար, դիմեցին բռնի ուժի: Սրանց զինված ուժերը քաղաքի մերձակայքի թուրքական գյուղերի վրա արշավելով, իհարկե, առանց կոտորածի ու թալանի, հակառակ թուրքերի սովորության, գերևարեցին մի քանի տասնյակ թուրքերի և տարան քաղաք ու պահեցին որպես պատանդներ Աբասթումանի քրիստոնյաների հետ փոխանակելու նպատակով: Ախալցխացիները ճիշտ նշանակետին էին խփել: Լծակն աշխատեց…
Սեյմից մարդիկ ուղարկվեցին Ախալցխա ստեղծված ծանր իրադրությանր վերջ տալու համար:
Թիֆլիսից մարտի 25-ին եկել էին` սեյմի անդամ Արամ Նալչաճյանը, Հայոց ազգային խորհրդի կողմից Հ. Հովհաննիսյանը, մենշևիկյան ֆրակցիայի կողմից` Ա. Լադիան և մուսավաթի ֆրակցիայի կողմից` Ալի Ավսար Նաջաֆովը: Հենց նույն օրը ժամ մոտ 15 -ին Զինվորական խորհրդի շենքում տեղի ունեցավ խորհրդակցության` Թիֆլիսից եկած