վերոհիշյալ անձանց, գեներալ Արջևանիձեի, քաղաքագլուխ Զ. Զորյանի, քաղաքի ինքնապաշտպանության շտաբի և զինվորական մասերի ներկայացուցիչների և քաղաքացիների ներկայացուցիչների մասնակցությամբ[1]:
Քաղաքագլուխ Զ. Զորյանը զեկուցեց քաղաքում և գավառում ստեղծված դրության մասին, նշելով, որ գավառում լարված իրադրությունը ստեղծվել է ոչ թե թուրք աշխատավոր գյուղացու կողմից, այլ անմիջապես թուրք բեկերի նախաձեռնությամբ: Նա իր խոսքում ընդգծեց, որ քաղաքի բնակչությունը (հայ-վրացական գյուղերի բնակչության հետ) օրհասական կռիվ է մղում իր գոյության համար և հաջողությամբ է այդ անում շնորհիվ ինքնապաշտպանության կարգապահ ու ռազմունակ գումարտակների: Ազատության և հեղափոխության պաշտպանության հարցում մեծ է նաև կանանց ու երեխաների դերը, կան բազմաթիվ սրտառուչ հերոսական դրվագներ…
Ճիշտ է, մարտի 6-ի Ածղուրի դեպքը հայ ժողովրդի զայրույթը հասցրեց գագաթնակետին, բայց հայը մնաց իր բարձրության վրա և թույլ չտվեց անմարդկային արարքին պատասխանել նույն ձևով: Մենք կռռվում ենք անարդարության դեմ: Թուրքերի ամբողջ ծրագիրը մեր առաջ է. նրանք ոչ մի սրբություն չեն ճանաչում: Եթե սեյմը և կառավարությունը չեն երաշխավորում մեր անվտանգությունը, ապա կշարունակենք մեր ունեցած միջոցներով պայքարել հանուն մեր և հեղափոխության փրկության:
Նա ավելի է կոնկրետացնում ասելիքը, մենք սյահանջում ենք ազատել քրիստոնյաներին Աբասթումանից և Ածղուրից, բայց ապարդյուն… Մենք դեռ չթաղած մեր նահատակներին և մեզ համար ծանր վշտի օրերին բաց թողեցինք 200 թուրք պատանդներին, իսկ թուրքերը իրենց խոստումը դրժեցին` ներկայացնելով ինչ-որ անասունների և այլ պահանջներ:
Զորյանը դատապարտեց Ախալցխայի թուրքերի նաև այն քստմնելի արարքը, որ զինված ջոկատներ կազմած անցել են Արդահանի և Բաթումի կողմերը, կոտորում են այնտեղի խաղաղ հայ բնակչությանը, թալանում և միաժամանակ թիկունքից հարվածում կովկասյան ազատության և հեղափոխու-
- ↑ «Շարժում», 1918 թ., № 20