Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/53

Այս էջը հաստատված է

և պատշգամբը, այնպես էլ հարևան սենյակներն ու սանդուղքները:

Քննարկվում էր «տվյալ պահի« հարցը, Խ. Չիլինգարյանի նախագահությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ նույնպես առաջինը խոսեց քաղաքագլուխ Զ. Զորյանը:

Նրա կարծիքով, թուրք գյուղացիությունը ցածր մակարդակ ունի և ժողովրդավարության ու ինքնորոշման գաղափարի տակ հասկանում է բեկերի իշխանությունը, և Անդրկովկասի թուրքերի դեմոկրատիան օսմանյան իմպերիալիստական, աշխարհակալական ձգտումների չարիքը ըմբռնել չի կարող։ Այդ չարիքին դիմագրավելու ամբողջ ծանրությունը ընկնում է քրիստոնյաների, մասնավորապես հայերի վրա: Զ. Զորյանր հավանաբար բացարձակ չի ուզում ասել, որ Անդրկովկասի թուրքերը օսմանյան թուրքերի արյունակից եղբայրները լինելով` ողջանում են Թուրքիայի կողմից պանթուրքական մեծ պետություն ստեղծելու պլաններն ու ձգտումները և ամեն ինչ անում են դրա իրականացման համար, որի ապացույցն են են նրա դումայում արտահայտած հաջորդ մտքերր. «Այժմ մեր առաջ դրված է ֆրոնտի պաշտպանության գործը: Դա մեր սրբազան պարտքն է, պետք է կատարենք. այստեղ մենք` հայերս, կամ վրացիները համոզված ենք, որ դա րնդհանուր գործ է, սակայն մեզ խանգարում են: Արդահա֊նի օրինակը (մարտի սկգբներին օկրուգի գրավումն ու հայերի մասսայական կոտորածը — Ս. Ա.) ձեզ ապացույց: Նույն դրությունն է նաև Աջարիայում… Մենք թուրքերին (Անդրկովկասի թուրքերի մասին է — Ա. Ա.) կաոաջարկենք, որ եթե նրանք մեզ հետ չեն, գոնե մեզ չխանգարեն»[1]:

Ս. Համալբաշյանը գտնում է, որ սխալվեցին, Անդրկովկասի Արդահան գնացող թուրքերին թույլ տալով` զինվել ու քաղաքում զորամաս ստեղծել, որի հետևանքը եղավ Արդահանի հայության կոտորածն ու քաղաքի գրավումը Օսմանյան Թուրքիայի կողմից, քաղաք, որի ռազմաստրատեգիական դիրքն Անդրկովկասի համար ուներ անչափ մեծ նշանակություն:

Արդահանցի հույն սպա Ա. Անաստասևն ասում է, որ

  1. «Շարժում», 1918 թ., №21