Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/7

Այս էջը հաստատված է

ու մթերքները»[1]: Նույն թերթի մեկ այլ համարում կարդում ենք. «Ինչպես կասկածվում է, Թուրքիայից եկած էմիսարները վաղուց գործում են Ախալցխայի իրենց հայրենակիցների մեջ, նրանք այն պրոպագանդան են մղել, թե Ախալցխան իր շրջաններով ոչ թե վրացական երկիր է, այլ՝ մուսուլմանական, հետևաբար, սահմանաբաժանումի ժամանակ այն պետք է մտնի մուսուլմանական ինքնավար միության մեջ…»[2]:

Նույն առավոտյան քաղաքում երևացին ռուսական ծառայության երկու թուրք սպաներ, որոնք, ըստ իրենց պատմածի, ուղարկվել էին Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից Ախալցխայի 110 թուրք զինվորների համար ուսումնական խումբ ստեղծելու, որ իրենք քաղաքի շրջապատման հետ ոչ մի կապ չունեն։ Իհարկե, նրանք իրենց իսկական նպատակը թաքցնում էին: Նրանց քաղաքում երևալը մեկ ընդհանուր ծրագրի մի մասն էր, որ գործի էր դրվել Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից…

Առավոտյան ժամը 10-ին քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ քաղաքի ներկայացուցիչների՝ քաղաքագլուխ Զորի Զռրյտնի գլխավորությամբ և քաղաքը շրջապատող թուրք ամբոխի պարագլուխների՝ Օմար Էֆենդու, Սարվարբեգ Աթաբեգովի միջև բանակցություններ:

Թուրքերն այդ ընթացքում քաղաքի ղեկավարներին ներկայացրին հետևյալ պահանջները.

1. Քանի որ հնարավոր է քաղաքի ռուսական կայազորի հեռանալը, իրենց հանձնեն բերդը (որտեղ տեղավորված էր կայազորը), այնտեղ եղած զենքն ու զինամթերքը.

2. Թույլ տան իրենց մտնելու քաղաք, որովհետև ինչպես Ախալցխայի գավառը, այնպես էլ Ախալցխա քաղաքը պատկանում են գավառի մուսոլլմաններին[3]. Ախալցխայի գավառում պետք է ստեղծվի թուրքական կանտոն (ինքնավարություն)[4]

Թուրքերը հիմնավորելու համար իրենց այդ պահանջները՝

  1. «Մշակ», 1917 թ., № 274 (29 դեկտեմբերի) — թուրքերի թվաքանակի հարցում ըստ իս ճիշտ է «Շարժում» թերթի տվյալները՝ 15 հազար (Ս. Ա.):
  2. «Մշակ», 1917 թ., № 276 (31 դեկտեմբերի):
  3. «Кавказское слово» 1918 г., № 2.
  4. «Շարժում», 1918 թ., № 1: