Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/72

Այս էջը հաստատված է

Սպանված թուրքերից երկուսը, որոնց փախչողները չէին հասցրել տանել իրենց հետ, ընկել էին հայերի ձեռքը։ Դրանցից մեկը Բահրիբեզի ծառա նախկին ստրաժնիկ քուրդ Շարոն էր, որին, ըստ Զ. Դիդմամիշվիլու, սպանել էր սազելցի մի երիտասարդ, և ինքն էլ վիրավորվել էր ձեռքից։ Վերջինս, հավանաբար, մենամարտում էր սպանել Շարոյին։ Ընկերները նրան ման էին ածում քաղաքում որպես հերոսի…[1]

Շարոն Մուսխ վրացական գյուղից գեղեցիկ կանանց ու աղջիկների առևանգել և տարել էր իր կանանոցը։ Այդ կանանց Մուսխի ճակատամարտի ժամանակ գերությունից ազատեց Աբուլյան Հակոբը՝ իր հեծյալ ջոկատով և տարավ Անդրեծմինդա վրացական գյուղը, ուր տեղափոխվեցին նաև բոլոր մուսխեցիները…[2]

Դիպակի ճակատամարտում հայերի կորուստներն էին՝ 2 սպանված և 5 վիրավոր։ Սպանվածները՝ Նահապետյան Գրիգոր Տիգրանի, Չախալյան Հովհաննես Մեսրոպի, Սազել գյուղից էին[3]:

Խլվեց բավականին ռազմավար՝ հրացաններ, փամփուշտներ և այլն։ Հրացանները ռուսական մոսիններ էին, որոնց վրա կար նաև օսմանյան պետական կնիքը։ Նշանակում է դրանք ստացված էին օսմանյան Թուրքիայից…

ՊԱՅՔԱՐ ՈՒԴԵԻ ՀԱՄԱՐ

Ուդե գյուղի բնակիչները շարունակում էին կռվել թուրքական բազմաքանակ զինված ուժերի դեմ։ Նրանց օգնության գնացած 100 մարդուց բաղկացած վրացական զինվորների ջոկատին դեռևս չէր հաջողվել թշնամիներին քշել գյուղի մերձակայքից…

Թուրքերը, որպեսզի հասնեին հաջողության խորամանկության միջոցով, դիմելով քաջաբար պաշտպանվող ուդեցիներին, ինչպես պատմում է Ուդեից փախած մի գյուղացի, ասում են, դուք Վրացի կաթոլիկներդ «ավստրիացիներ»

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  2. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 38։
  3. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 37։ Նաև Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 37—41: