ինքնապաշտպանության չորս թաղային խմբերը (վաշտերը), ինչպես նաև հայկական հեծելազորը[1]։
Մեր զինված ուժերի առաքելությունն այնքան էլ հեշտ չէր, որովհետև մինչև Մուսխ հասնելը, հարկավոր էր անցնել տասնյակ թուրքական գյուղերի մոտով, որոնց բնակիչները զինված և պատրաստ՝ դիրքավորված էին ամենուրեք։ Այդ ծանր ու դժվար արգելքները հաղթահարելու համար Մուսխի արշավանքին մասնակցեցին նաև հայկական գյուղերի զինված ուժերը, երկու փորձված հրամանատարների՝ Հայկի ու Սերգոյի, գլխավորությամբ[2]։ Հայ գյուղացիների խնդիրն էր՝ հարձակվել աջ թևից և հասնել Մուսխ։ Բայց ինձ թվում է այդ ուժերի Մուսխ հասնելը կարևոր չէր. ամենայն հավանականությամբ նրանց հանձնարարված էր իրենց վրա գրավել գավառի հարավի թուրքական բազմաքանակ գյուղերի ռազմական ուժերը…
Ձախ թևով, Ախալցխա-Ախալքալաք խճուղով դեպի Մուսխ էր շարժվելու քաղաքի հայկական գումարտակը[3]։ Ըստ իս, այս գումարտակի խնդիրը նրանում էր, որ իր վրա բևեռի գավառի հյուսիս-արևելքի թուրքերի ուշադրությունը և հնարավորության դեպքում շարժվի Մուսխ…
Ռազմական օպերացիայի պլանը, ինչպես զգացվում է, մշակված էր հանգամանորեն, որը զգացվում է ռազմական գործողությունների հետագա ընթացքից։
Գեներալ Մաղաշվիլու գլխավորությամբ հայ-վրացական միացյալ զորքը մեծ հաջողությամբ հասավ վրացական Անդրեծմինդա գյուղը, և այնտեղ հիմնավորեց օպերատիվ շտաբը՝ Հաջի-Լևոնի գլխավորությամբ[4]։
Պլանի համաձայն, մայիսի 3(16)-ի վաղ առավոտյան Ուրավելի հովտում որոտացին թնդանոթներն ու հրացանների համազարկերը…
Քաղաքային ինքնապաշտպանության խմբերն ու վրացական գումարտակի վաշտերը շղթա կազմած, թնդանոթների