Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/80

Այս էջը հաստատված է

պաշտպանության ներքո՝ Անդրեծմինդայից ու Սաֆարայի բարձունքներից շարժվեցին դեպի Ուրավել և Մուախ։

Երբ մերոնք հասան Ուրավել-չայ գետին, գեներալ Մաղաշվիլու կարգադրությամբ Քաղաքի ինքնապաշտպանության խմբերն ամրացան գետափին՝ պաշտպանելու դեպի Մուսխ շարժվող վրացական գումարտակի թիկունքը։

Ուրավելի հովտի թուրքական գյուղերը չնայած դատարկված էին, բայց այդ գյուղերի մոտ ամենուրեք դիրքեր մտած թուրքերը կրակում էին մեր զինվորների վրա։ Մեր հրետանին, որը անձամբ գեներալ Մաղաշվիլին էր ղեկավարում, թուրքերի դիրքերի վրա մահացու կրակ էր տեղում և դյուրին դարձնում մերոնց առաջխաղացումը։

Ժամը 9-ին վրաց զինվորները գրավեցին Ուրավելի մոտ գտնվող ջրաղացը, որտեղ կար բավական շատ ալյուր։ Վրաց գումարտակը, թիկունքից ապահովված, շարժվելով հյուսիս՝ արագորեն հասավ Մուսխ, և գյուղի զինված ուժերի հետ շարժվեցին դեպի Ճաճարակ և Զուրզել: Այստեղ նրանք փակեցին թուրքերի ճանապարհները, որպեսզի վերջիներս չկարողանան խանգարել Մուսխի բնակչության էվակուացիային։ Մինչև ցերեկվա ժամը 3 — 4-ը Մուսխի ամբողջ բնակչությունը (80 ընտանիք) դուրս եկավ հայրենի գյուղից։ Մուսխեցիները՝ սայլերը բարձած իրենց ամբողջ ինչքը, քշելով անասունները, շարժվեցին դեպի վրացական Անդրեծմինդա, Սաֆարա և Ղրել գյուղերը[1]։

Մուսխեցիները փրկված էին։ Այդ գործում մեծ էր ինչպես Ախալցխայի հայ զինվորների, այնպես էլ՝ հայ գյուղացիների դերը, որոնք, պայմանավորվածության համաձայն, հայ-վրացական միացյալ ուժերի աջ թևով շարժվելով) մայիսի 3-ին լուսաբացին հասան Վալեի յայլաղներին, ուր մարտի բռնվելով այնտեղ դիրքավորված թուրքերի հետ, մի ժամ հետո նրանց պարտության մատնելով՝ ստիպեցին փախչել Ճարալի և Ջախսումանի անտառները։ Հայ զինյալների մի մասը հետապնդելով նրանց՝ հասավ մինչև Զախսումանի յայլաղները, մյուս խումբը հասավ Տիբեթի բարձունքները և Անդրեծմինդայի յայլաղի բարձունքները, ուր հանդիպեց

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 30: