Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/86

Այս էջը հաստատված է

քամու դեմ… Այն չորացնելուց հետո, կոմիտեի կարծիքով, կարելի է անվնաս պահել մի քանի տարի։

Ախալքալաքից մարտի սկզբներին ստացված գարու մեջ մեծ քանակով քար ու հող լինելու պատճառով, մաքրելուց հետո հացի գինը պարենային կոմիտեն բարձրացրեց…

Պարենային կոմիտեն, հացի գինը կայունացնելու և մատակարարման գործը կենտրոնացնելու նպատակով, փակել էր բոլոր մասնավոր փռերը[1]:

Եվ նույնիսկ այն պայմաններում, երբ մայիս ամսին ամեն մի քաղաքացու օրական տրվել է ընդամենը մեկ քառորդ ֆունտ (100 գրամ) զանազան խառնուրդներով հաց, որի գինը բարձրացվել է շատ աննշան…

Ապրիլի 16(29)-ին տեղի ունեցած քաղաքային դումային հերթական նիստում քննարկվեց նաև պարենային հարցը և ընդունվեց որոշում՝ ցորենը և գարին թանկ գնելու հետևանքով առաջացած վնասը մասնակիորեն հատուցելու նպատակով հացի ֆունտը 30 կոպեկով վաճառելու փոխարեն ապրիլի 20-ից վաճառել 35 կոպեկով, իսկ մայիսի 1-ից՝ 40 կոպեկով։

Դուման որոշեց նաև բարձրացնել մսի մեծածախ գները. տավարի մսի գինը 1,20 ռուբլու փոխարեն դարձնել 5 ռուբլի, ոչխարինը՝ 30 կոպեկի փոխարեն դարձնել 2 ռուբլի և խոզինը՝ 1,05 ռուբլու փոխարեն՝ 4,50 ռուբլի[2]։

Այդ օրերին պարենային կոմիտեին հաջողվել էր Բորժոմից ստանալ 600 փութ շաքար։

Ապրիլ-մայիս ամիսներին, երբ շրջապատումն ավելի ահավոր էր դարձել, ոչ մի կապ դրսի աշխաիհի հետ հաստատել չէր լինում, և դրսից պարենի մուտքն այլևս դարձել էր անհնար։ Հացի պաշարներն ամբողջովին վերջացել էին։ Մնացել էր երեք օրվա պաշար։ Ահա, թե ինչ է գրում Զ. Դիդմամիշվիլին իր օրագրում մայիսի 26 (13)-ին այդ կապակցությամբ. «Ժողովրդի կարիքը չափազանց մեծ է։ Քաղաքի պարենային կոմիտեն ալյուրի պաշարները վերջացրել է։ 4-րդ օրն է հաց չի ճարվում։ Վերջացել է նաև

  1. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ., № 1, էջ 150—151։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 26։