Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/94

Այս էջը հաստատված է

որ Բաթումը տաճիկներն առել են, իսկ Մեսխեթը տվել են իրենց՝ տեղի թուրքերին։ Նա կոչ է անում մեծերին հասկացնել և կամավոր հանձնվել[1]։

Նման ձեռնարկումները թուրքերի կողմից՝ նրանց համար ցանկալի արդյունքի չէր հասցնում։ Ոչ ոք չէր հանձնվում…

Հունիսի 1-ին (հ. տ. մայիսի 19-ին) Զ. Դիդմամիշվիլին օրագրում գրում է, որ վերադարձան ապրիլի վերջերին Բորժոմի ուղարկված չորս գյուղացիներից երեքը, որոնք շատ հետաքրքիր լուրեր բերեցին[2]։

Վերջապես լռությունը խախտվեց։ Քաղաքացիներն իմացան, որ անդրկովկասյան սեյմը ցրվել է, Վրաստանը Վրաց ազգային խորհրդի կողմից անկախ է հռչակվել և այլն…

Ոմանք, ինչպես նշում է Դիդմամիշվիլին, ուրախ էին Վրաստանի անկախության համար, ոմանք էլ գտնում էին, որ դա հետադիմություն է (սոցիալ-դեմոկրատներ)։

Քաղաքի հասարակությունը հավաքվել էր միտինգի։ Քաղաքագլուխ Զորի Զորյանը ծանոթացրեց Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա հայտնեց ժողովրդին, որ Վրաստանն անկախ է. այսուհետև էլ հայերս ու վրացիները համատեղ պետք է կռվենք ընղհանուր թշնամու դեմ։

Գեներալ Մաղաշվիլին ժողովրդին շնորհավորեց Վրաստանի անկախության առիթով և հույս հայտնեց, որ 5—10 օր հետո Ախալցխան գերությունից կազատվի. հարկավոր է համբերել։ Ինչպես գրում է Զ. Դիդմամիշվիլին, միտինգի վերջում լսվեց Զ. Զորյանի հայերին ուղղված խոսքը, թե մի վախեցեք, վրացիները մեզ կօգնեն, վրաց ժողովուրդը, չի եղել որևէ ժամանակ, որ ատի ուրիշ ժողովուրդների, նա իր հողի վրա կպաշտպանի բոլոր ազգերին, ինչպես իրեն։

Լրաբերների բերած թերթերից պարզվեց, որ Օսմանյան Թուրքիան համառորեն պահանջում է 3 օրում ազատել Ախալքալաքը և Ախալցխան։ Թուրքիան դրանով ուզում էր Բալկաններում կորցրածը հետ բերել (սա Դիդմամիշվիլու եզրակացությունն է…)։

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 32։
  2. Տե՛ս Զ. Դիդմամիվիլի, օրագիր։