քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել։ Հիմա դու սպասիր, տես՝ ես ինչ եմ անում, և ի՛նձ հետևիր։— Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց.
Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսե՛ք՝ ինչպե՜ս եմ պատժում
Այս անըզգամ պառավին։
|
|
Այս ասելուց հետո, կախարդական գավազաններից մեկը ձեռին, մոտեցավ պառավին և ասաց.
Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի[1]՝
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…
|
|
Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած[2] էշ և սկսեց խառանչել[3]…
— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Արեգը,— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի, և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։
Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի[4] մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…
|
|
Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին, չկարողացավ…
— Սպասեցե՛ք, երրորդ գավազանը փորձենք։
Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել՝ կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։
Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՜գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՜յլ,
Խիտ աղջամո՜ւղջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ[5],
Որո՜տ, կայծա՜կ,
|
|
- ↑ Սադայել - դժոխքի տիրակալներից
- ↑ Քած - էգ
- ↑ Խառանչել - զռալ
- ↑ Տարտարոս - հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
- ↑ Մահտարաժամ - օրհաս
140