Այս էջը հաստատված է
Ինչ որ ձեզ ասելու եմ, սիրելի՛ մանուկներ, պատահել է մեզանից, ո՛վ գիտե, քանի՜-քանի՜ հազար տարի առաջ…
Եվ առհասարակ բոլոր հրաշալիքները, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ գիտե՝ ո՛ր ժամանակ։
Էլլադայի[1] հրաշալի աշխարհում մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա և բխում է միևնույն տեղից։
Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներովը ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ, Բելլերոֆոն անունով, մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ՝ ան-
- ↑ Էլլադա - Հելլադա, Հունաստանի անտիկ անվանումը