|
Քյորօղլու խաղի միտքը լավ հասկացան նրա բարեկամ լրտեսները և շտապեցին լուր տանելու նրա քաջերին։ Բայց Բոլի-բեգը ևս կասկածի եկավ, թե՝ սա ինքը չէ՞ արդյոք Քյորօղլին, և հարցրեց.
— Աշը՛ղ, այդ խաղը ե՞րբ է ասել Քյորօղլին։
Քյորօղլին պատասխանեց.
— Մի՞թե քեզ հայտնի չէ, խա՛ն, որ փադիշահը քանիցս անգամ ուզեցել է կալանավորել Քյորօղլուն. մեկ անգամ էլ Բոլի-բեգին է ուղարկում մեծ զորքով։ Քյորօղլին աշըղի հագուստով պատահմամբ ընկնում է նրա բանակը, ուր և ասում է այս խաղը, որով իմաց է տալիս իր քաջերին, թե ուր է ընկել ինքը, և նրանք էլ գալիս են ազատում։
— Այդ Բոլի-բեգը չի լինում, աշը՛ղ, այլ գուցե՝ Վելի-բեգը լինի եղած։ Բայց դու ա՛յս ասա, ինչո՞վ ես հաստատում, որ դու ինքդ չես Քյորօղլին, որովհետև ինքդ քեզ մատնում ես՝ խոստովանելով, որ Քյորօղլին երբեմն ծպտելով՝ աշըղություն էր անում։
— Խա՛ն, հենց այդպես էլ հարցրել է Բոլին, և տեսեք՝ Քյորօղլին ի՛նչ է պատասխանել.
|
- ↑ Արխաջուր - առվի ջուր
- ↑ Թուլուղ - տիկ, թուլուղչի՝ ջրկիր
- ↑ Այսմավուր - Հայսմավուրք՝ եկեղեցական գիրք, որի մեջ տոնացուցային հաջորդականությամբ զետեղված են քրիստոնեական սրբերի և նահատակ-վկաների վարքերն ու վկայաբանությունները