Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/247

Այս էջը հաստատված է



Չկա՛ ոչինչ աշխարհքումս,
Որ քեզ համար լինի ամուր, թուր…
              Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
              Իմ սիրական թո՜ւր։

Քո մեջն է իմ ուժն ու հոգին,
Դո՛ւ ես շունչ տալիս իմ կյանքին, թո՛ւր.
Առյուծը դառնում է աղվես,
Երբ շողում ես դու իմ ձեռքին, թո՛ւր։
              Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
              Իմ գովական թո՜ւր։

Դո՛ւ ես իմ տերն, իմ պահողը,
Իմ մուրազին հասցնողը, թո՛ւր,
Աննման Նիգյար խանումիս
Դո՛ւ եղար ինձ մոտ բերողը, թո՛ւր։
              Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
              Իմ պատվական թո՜ւր…

Քեզ եմ պաշտում, քեզ եմ սիրում,
Գոհարներով քեզ զարդարում, թո՜ւր.
Սրտիս բոլոր խորհուրդները
Քեզ եմ միայն հանձնարարում, թո՜ւր։
              Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
              Իմ աննման թո՜ւր…

Խեղճ Քյորօղլիս ի՞նչ կանեի,
Եթե քեզանից զրկվեի, թո՜ւր.
Սազը ձեռիս արտասվելով`
Քե՜զ միայն, քե՜զ կըփնտրեի, թո՜ւր։
              Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
              Իմ գովական թո՜ւր։