Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/248

Այս էջը հաստատված է
ԲԱՌԱՐԱՆ
Ա
Ականջաբռնուկ ուրախ լուրի ավետում
Աղլուխ թաշկինակ, գլխաշոր
Այեր օդ
Այնումը չգցել ուշադրություն չդարձնել, անտարբեր լինել
Այսմավուր Հայսմավուրք՝ եկեղեցական գիրք, որի մեջ տոնացուցային հաջորդականությամբ զետեղված են քրիստոնեական սրբերի և նահատակ-վկաների վարքերն ու վկայաբանությունները
Անդրի կիսանդրի՝ արձան, քանդակ
Աշկարա ակնհայտ, բացահայտ
Արխաջուր առվի ջուր
Բ
Բադիա պղնձե կամ արծաթե խորունկ ջրաման
Բահր ու բաժինք հարկ ու բաժինք, օժիտ
Բարակ որսաշուն
Բելիար դժոխքի տիրակալի, չար ոգիների գլխավորի անունը
Բղուղ պանրի, թթվի, յուղի երկար կճուճ
Բյուրաղի հազարավոր լարեր ունեցող
Բոլորեքյան բոլորը, ամենքը, բոլորը միասին
Բորինջան սմբուկ, բադրիջան
Բութա հույս, ապավեն
Գ
Գաթաջի գաթա թխող
Գավիթ նախասրահ
Գավին հին լարային երաժշտական գործիք
Գջլել պոկել, խլել, կորզել
Դ
Դադրած հոգնած, բեզարած
Դան հացահատիկ
Դերվիշ մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
Դիպակ մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ
Ե
Երկիր գործել զբաղվել երկրագործությամբ, հողի մշակմամբ
Զ
Զաղա քարանձավ
Զարբաբ դիպակ
Զինահարվել սարսռալ, փշաքաղվել
Զինքը ինքը, ինքն իրեն
Զոլ շերտ
Զուքս զարդարանք, արդուզարդ
Է
Էլլադա Հելլադա, Հունաստանի անտիկ անվանումը
Էնդուր դրա համար, այդ պատճառով
Էրե երե, եղնիկ, այծյամ
Ը
Ընչացք բեղ
Թ
Թաթաշոր մանկան ձեռքերը բարուրող շորը
Թանթուլ կենդանիների առջևի ոտքերի թաթը
Թավազա անել մատուցել, հրամցնել
Թարեք պատին ամրացրած հորիզոնական տախտակ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ
Թոփուզ գուրզ, մահակ
Թուլուղ տիկ, թուլուղչի՝ ջրկիր
Ժ
Ժահահոտություն գարշահոտություն
Ժնգռնել երեսը թթվացնել, բերանը ծռել, ծամածռվել
Ի
Ինքզինքը ինքն իրեն
244