Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/250

Այս էջը հաստատված է
Մափռաշ (մաֆրաշ) կապերտից պատրաստված քառանկյուն պարկ, որի մեջ դարսում են իրեղեններ
Մաքուք մաքոք
Մըճըճվել խճճվել
Մխել կոփել, ջրդեղել
Մղոն երկարության չափի միավոր
Յ
Յաղութ հակինթ, շափյուղա
Շ
Շահի մանրադրամ
Շահմար արքայօձ
Շամանդաղ ցող, շաղ, մշուշ
Շայիր բանաստեղծ
Շլինք վիզ, պարանոց
Ո
Ոսկեծղի ոսկեթև, ոսկեբազուկ
Որկոր փոր, ստամոքս
Չ
Չանաղ կավե խոր աման
Չափ ընկնել արշավասույր վազել
Պ
Պառակ քար, քարեղեն զանգված, ապառաժ
Պախրակով էգ պախրա
Ջ
Ջադուքար ջադու, կախարդ
Ջահրա ճախարակ
Ջառահ ինքնուս բժիշկ, բուժակ, նաև՝ կախարդ
Ջգրացնել զայրացնել, բարկացնել
Ջինդար կախարդ, հմայող
Ս
Սադայել դժոխքի տիրակալներից
Սանդարամետ դժոխք
Սոմար հատիկաբույսերի կշռի չափի միավոր (մոտավորապես երեք ցենտներ)
Սովդաքար վաճառական
Սպանդարան սպանդանոց, սպանության վայր
Ստեպ-ստեպ շարունակ, անդադար, հաճախակի
Սփածված ծածկված, վրան գցված
Վ
Վազան ճյուղ խաղողի վազի ճյուղ
Վին հին լարային երաժշտական գործիք
Տ
Տատմայր մանկաբարձուհի, ծննդկանին առաջին օգնություն ցույց տվող փորձառու կին, տատմեր
Տարտարոս հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
Տափ գետին, դաշտ, արտ
Տրխատան տրեխաթել
Ց
Ցիմ-ցիմ կենդանի, ամբողջովին
ՈՒ
Ուղորդ իսկապես
Փ
Փալչի բախտագուշակ
Փառաշ (ֆարրաշ) արքունիքի ստորին պաշտոնյա
Փարչ կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ
Փողպատ օձիք
Փտնել վատաբանել, փնովել
Փուտ անուն ծաղրական մականուն
Ք
Քած էգ
Քմույշ քմայք, քմահաճույք
Քունջ անկյուն
Քուրսի թոնրի վրա դրվող մեծ ու ցածրադիր քառակուսի թախտ, որի շուրջը նստում էին, ոտքերը տակը դնում, տաքանում
Օ
Օդա սենյակ
Օշափ վիշապ
246