Այս էջը հաստատված է
Եղել է, չի եղել՝ մի թագավոր։ Մեկ օր այս թագավորի որսորդներից մեկը գալիս է նրա մոտ և ասում.
— Թագավորն ապրած կենա, ես էսօր մի զարմանալի բան տեսա մեր որսորդության անտառում։ Մի էգ ասլան տեսա և նրա հետ մի մանուկ՝ յոթը կամ ութ տարեկանի չափ։ Մանուկն ու ասլանը խաղում էին իրար հետ, ինչպես մայր ու որդի։ Մեկ՝ ուզեցի նետ ձգել, ասլանին սպանել, բայց մեկ էլ՝ վախեցի, ասացի՝ վա՛յ թե մանուկին դիպչի, կամ ասլանը վիրավորվի ու հարձակվի վրաս. սրա համար սուսուփուս ետ փախա։
Այս որ լսեց թագավորը՝ շատ զարմացավ և հրամայեց, որ մի քանի հազար մարդով գնան շրջապատեն անտառը, ասլանին սպանեն կամ փախցնեն, իսկ երեխային ողջ-ողջ բռնեն, բերեն։
62