Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/81

Այս էջը հաստատված է

Նա ուներ և ընդարձակ այգի՝ ամեն տեսակ ծառ ու ծաղկով զարդարված, միշտ փթթած, միշտ դալար՝ թե՛ ամառ և թե՛ ձմեռ, բայց ո՛չ մի խոտ, ո՛չ մի թուփ, ո՛չ մի ծառ կամ ծաղիկ բուսեղեն չէր, իսկական, բնական բույս չէր, այլ՝ ով գիտե ինչից էին շինված և ինչպես։ Ավազաններ կային տեղ-տեղ՝ հրաշալի ավազաններ, մարջանից[1] շինած խողովակներով և մարմարիոնից շինած հյուրիների[2] չքնաղ անդրիներով[3], որոնց գլուխների

  1. Մարջան - բուստ, կորալ
  2. Հյուրի - հուրի, առասպելական գեղեցկուհի
  3. Անդրի - կիսանդրի՝ արձան, քանդակ