Էջ:Ամբողջ քաղաքը մատ խածավ 04.jpg

Այս էջը հաստատված է


— Հարսնուկ, շանը խոսքը պիտի չըլլա, ես մեծ եմ, իմ խոսքս պիտի ըլլա,— կը կրկներ Ավետիս աղան։

Անօգուտ էին նաև Ավետիսի կնոջ պաղատանքները իր փոքր տագրին։

— Մինչև հիմա համբերեր եմ, ասկից հետո չեմ կրնար համբերել,— կը պատասխաներ Սողոմոնը։

Երեք օր հետո երկինքը բարկացավ, բերնեն կայծակներ ու անիմանալի որոտներ արձակեց գիշեր ատեն, և անձրևը սկսավ շռշռալ։

Երկինքը ամբողջ բացվեր էր, վրա կուգար։

Գիշերը Ավետիսի և Սողոմոնի կիները արթնցան, տան մեջ ինչ որ հասլաթ[1] կարպետ և սփռոց կար, առին ու վազեցին պարտեզ, իրենց ամուսինները ջուրեն պաշտպանելու համար։

Բայց մինչև հասան՝ անոնք արդեն մինչև իրենց ոսկորները թրջած էին, տունեն բերվածները վրանին ձգեցին, տակը սկսան քրտնիլ, թացութենեն գոլորշի սկսավ բարձրանալ։

Անձրևը առավոտյան դեմ կտրելե հետո՝ բացին վրանին, ցուրտ օդը զարկավ թաց մարմիններուն։

Հիվանդությունը անխուսափելի էր։

Ավետիսի վրա սկսավ դող գալ, հետո տաքություն մը, այն աստիճանի, որ ինքզինք կորսնցուց և սկսավ տաքության մեջ զառանցել։

Ավետիսի կինը գնաց դուրսեն մարդ բերավ և իր խեղճ ամուսինը շալկել տվավ ու տուն ձգեց։

Այն ատեն Սողոմոնը ոտքի կանգնեցավ, մեջքը շիտկեց.

— Օ՜ֆ,— հառաչեց անիկա,— ոսկորներուս վրա հալ չէ մնացեր, կնիկ՜։

— Շուտ տուն մտիր, վրադ փոխեմ,— ըսավ Սողոմոնի կինը,— Ավետիս շատ գեշ վիճակի մեջ է։

Սողոմոնը ներքնապես շատ ցավեցավ իր եղբոր համար, բայց ձայն չի հանեց։

Մտավ տուն, շորերը փոխեց և գնաց Ավետիսը տեսնելու։

Ավետիսը տաքության մեջ կը զառանցեր։ Սողոմոնը նայեցավ

  1. փալաս