Էջ:Ամբողջ քաղաքը մատ խածավ 05.jpg

Այս էջը հաստատված է

անոր և իր աչքերու մեջ արցունքի կաթիլներ հավաքվեցան։

Անմիջապես դուրս ելավ, վազեց բժշկի։

— Եթե մինչև առավոտ տաքությունը չիջնա,— հայտարարեց բշիշկը,— ալ չազատիր, սիրտը թույլ է։

Սողոմոնը այլևս դադար չուներ, հեղ մը դեղարան կը վազեր, հեղ մը ուրիշ բժշկի կերթար։

— Եթե Ավետիսը մեռնի՝ ես ինձ կը կախեմ,— կը պոռար Սողոմոնը իր կնոջ, կարծես կի՛նը պատճառ ըլլար։

Ավետիսը երկու օր ալ ապրեցավ, բժշկին ըսածին պես, սիրտը այնքան ալ թույլ չէր։

Հոգեվարքի մեջ ալ մինչև վերջին րոպեն կը զառանցեր.

— Մինչև դուն չելլես, ես պիտի չելլամ,— կը կրկներ և անընդհատ կը կրկներ։

Ավետիսի մահեն հետո ամբողջ Խարբերդ մատ խածավ.

— Ծո՜, ատքան ալ ինատ, վա՜յ պապամ, վա՜յ…


1921 թ.