Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/10

Այս էջը սրբագրված է

նրա աչքը և գարշանքից ազատ նրա բերանը։ Իսկ նա այնպէս է քայլում՝ ասես պարող լինի։

Կերպարանափոխւած է Զրադաշտը, մանուկ է դարձել Զրադաշտը, արթնացած մէկն է Զրադաշտը. ի՞նչ ես կամենում արդ քնածների մօտ։

Որպէս ծովում էիր ապրում դու մենակութեան մէջ. և ծովը կրում էր քեզ։ Վա՜յ քեզ, դու ցամաք ես ուզում իջնել։ Վա՜յ քեզ, դո՞ւ կամենում ես նորից ինքդ կրել քո մարմինը»։

Զրադաշտը պատասխանեց. «ես սիրում եմ մարդկանց»։

«Ինչո՞ւ, ասաց սուրբը, գնացի ես անտառ և մենաստան. մի՞թէ ո՛չ նրա համար, որ ես մարդկանց շատ-շա՜տ էի սիրում։

Այժմ սիրում եմ Աստծուն. մարդկանց ես չեմ սիրում։ Մարդը ինձ համար շատ անկատար բան է։ Դէպի մարդը տածած սէրը կսպանէր ինձ»։

Զրադաշտը պատասխանեց, «Ի՞նչ ասացի սիրոյ մասին. ես մի նւէր եմ բերում մարդկանց»։

«Նրանց ոչինչ մի՛ տուր, ասաց սուրբը։ Աւելի շուտ նրանց բեռից մի բան վերցրո՛ւ և տա՛ր նրանց հետ — այս նրանց համար ամենալաւ բանը կլինի, եթէ միայն այդ քեզ հաճոյք է պատճառում։

Եւ եթէ նրանց բան ես ուզում տալ՝ ողորմութիւնից աւելի ոչինչ մի՛ տուր, և դեռ թող առաջ մուրան այդ»։

«Ո՛չ, պատասխանեց Զրադաշտը, ես ողորմութիւն չեմ տալիս։ Ես այնքան էլ աղքատ չեմ դրա համար»։

Սուրբը ծիծաղեց Զրադաշտի վրայ և այսպէս խօսեց, «Դէ՜ տե՛ս՝ թէ ինչպէս նրանք կընդունեն քո