Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/20

Այս էջը սրբագրված է

«Երբեմն ողջ աշխարհը մոլորւած էր»—ասում են ազնիւները և աչքերը գոհունակութիւնից սեղմում։

Մարդիկ խելօքացել են և ամեն ինչ գիտեն, ինչ որ կատարւել է. ուստի և անվերջ ծաղրում են։ Մարդիկ դեռ կռւում են, բայց և իսկոյն հաշտւում—այլապէս կփչացնեն իրենց ստամոքսը։

Մարդիկ իրենց հաճոյքն ունեն գիշերը և իրենց հաճոյքր ցերեկը. բայց յարգում են և աոողջութիւնը։

«Մենք գտել ենք երջանկութիւնը»—ասում են վերջին մարդիկ և աչքները սեղմում։

Այստեղ վերջացաւ Զրադաշտի առաջին ճառը, որ նաև «նախաբան» է կոչւում. որովհետև այստեղ ընդհատեց նրան ամբոխի աղմուկն ու. բերկրանքը. «Տո՛ւր մեզ այս վերջին մարդին, ո՜վ Զրադաշտ,—այսպէս գոչեցին նրանք—դարձրու մեզ այդ վերջին մարդը, և մենք կտանք քեզ գերմարդին».—Եւ ողջ ժողովուրդը ցնծում էր ու ձայն հանում լեզւով։ Զրադաշտը սակայն տխրեց և ասաց իր սրտում։

«Նրանք ինձ չեն հասկանում. իմ բերանը այս ականջների համար չէ։

Շատ եմ ապրել լեոների վրայ և երկար ականջ դրել առւակներին ու ծառերին. արդ կխօսեմ նրանց հետ այծարածների նման։

Անդորր է իմ հոգին և պայծառ որպէս լեռները միջօրէին։ Սակայն նրանք կարծում են, ես սառն եմ և վատ կատակներով ծաղրող։

Եւ այժմ նայում են նրանք ինձ ու խնդում և խնդալով ատում են ինձ։ Սառոյց կայ նրանց ծիծաղի մէջ։