Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/26

Այս էջը սրբագրված է

վրայ։ Եւ շուտով նա քուն մտաւ, յոգնած մարմնով, բայց անդորր հոգով։

9.

Երկար քնեց Զրադաշտը և ոչ միայն արշալոյսը անցաւ նրա դէմքից, այլ և կէսօրը։ Վերջապէս բացւեց նրա աչքը, զարմացած տեսաւ Զրադաշտը անտառն ու անդորրութիւնը և զարմացած հայեց իր ներսը։ Ապա արագ կանգնեց որպէս մի նաւորդ, որ միանգամից ցամաք Է տեսնում, և ցնծաց. որովհետև նա մի նոր ճշմարտութիւն իմացաւ։ Եւ այսպէս խօսեց իր սրտում.

Մի լոյս բացւեց ինձ համար. ընկերների կարիք ունեմ ես և կենդանի ընկերների,—ոչ մեռած ընկերների ու դիակների, որոնց քարշ տամ, ուր ուզեմ։

Այլ կենդանի ընկերների կարիք ունեմ ես, որոնք ինձ հետևեն, որովհետև իրենք իրենց հետևել են ուզում—և այնտեղ, ուր ես եմ կամենում։

Մի լոյս բացւեց ինձ համար. ժողովրդի հետ չպիտի խօսի Զրադաշտը, այլ ընկերների! Զրադաշտը չպէտք է հօտի հովիւն ու շունը լինի!

Շատերին հօտից գրաւելու համար եմ եկել. թո՛ղ ինձ վրայ զայրանան ժողովուրդն ու հօտը. հովիւներին աւազակ է ուզում դարձնել Զրադաշտը։

Հովիւներ եմ ասում ես, իսկ իրենք իրենց բարիու արդար են անւանում։ Հովիւներ եմ ասում ես, իսկ իրենք իրենց հաւատացողներ են անւանում ճշմարիտ հաւատի։

Տե՛ս այդ բարիներին ու արդարներին! Ո՞ւմ են ամենից շատ ատում դրանք. նրան, որ փշրում Է