Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/27

Այս էջը սրբագրված է

իրենց արժէքի տախտակներր, փշրողին, յանցաւորին -den Brecher, den Verbrecher.—դա Է սակայնt ստեղծագործողը։

Տե՛ս բոլոր հաւատների հաւատացողներին! Ո՞ւմ են ամենից շատ ատում. նրան ո՛վ փշրում է իրենց արժէքի տախտակները, խորտակողին, յանցագործին den Brecher, den Verbrecher.—դա է սակայն ստեղծագործողը։

Ընկերներ է որոնում ստեղծագործողը և ոչ դիակներ, ոչ իսկ հօտեր և հաւատացողներ։ Համաստեղծողներ է որոնում ստեղծագործողը, նրանց, որոնք նոր արժեքներ են գրում նոր տախտակների վրայ։

Ընկերներ է որոնում-—ստեղծագործողներ և հնձւորներ. որովհետև ամեն ինչ նրա մօտ հասուն է հնձի։ Սակայն նա կարիք ունի հարիւր մանգաղների. և նա պոկում է հասկերը ու վրդովւում։

Ընկերներ է որոնում ստեղծագործողը և այնպիսիներին, որոնք իրենց մանգաղները սրել գիտեն։ Ոչնչացնողներ կանւանեն նրանց և արհամարհողներ բարու և չարի։ Սակայն հնձողներն ու տօնողներն են դրանք։

Համաստեղծողներ է որոնում Զրադաշտը, իր հետ հնձողներ և տօնողներ է որոնում Զրադաշտը. ի՞նչ գործ ունի նա հօտերի, նախիրների և դիակների հետ!

Ե՜ւ դու, ի՛մ առաջին ընկեր, մնաս բարև. լաւ թաղեցի ես քեզ քո դատարկ ծառի մեջ, լաւ թաքցրի ես քեզ գայլերից։ Բայց ես պի՛տ բաժանւեմ՛ քեզնից, ժամանակը անցել է։ Արշալոյսից մինչև արշալոյս ինձ համար մի նոր ճշմարտութիւն բացւեց։