Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/33

Այս էջը սրբագրված է

ևս ոչ մի «Ես-կամենում-եմ» գոյութիւն չպիտի ունենայ»։ Այսպէս է խօսում վիշապը։

Ի՛մ եղբայրներ, ի՞նչ բանի է հարկաւոր ոգու առիւծը։ Ինչի՞ չի բաւարարում նաև կրող կենդանին, որ զրկանք է կրում և ակնածում։

Նոր արժէքներ ստեղծել—այս առիւծը, առիւծային ոգին էլ անկարող է դեռ, բայց ազատութիւն ստեղծել նոր ստեղծագործութեան համար—այս կարող է առիւծի ուժը։

Ազատութիւն ձեռք բերել և սրբազան ոչ նոյն իսկ պարտականութեան հանդէպ՝ դրա համար, իմ եղբայրներ, առիւծ պէտք է լինել։

Նոր արժէքների իրաւունք առնել—ահա՛ ամենասոսկալի առնելը մի կրող և ակնածող ոգու համար։ Ճշմարի՛տ, նրա համար յափշտակել է այդ նշանակում և յափշտակիչ գազանի մի գործ։

Երբեﬓ՝ որպէս իր ամենասուրբ բանը՝ սիրում էր նա «Դու-պարտաւոր-եսը»։ Սրդ ցնորք և քմահաճոյք պէտք է գտնի նա նաև ամենասուրբ բանի մէջ, որպէսզի նրա սիրուց ազատութիւն խլել կարողանա՛—առիւծ պէտք է լինել այս յափշտակութեան համար։

Բայց ասացէ՛ք, ի՛մ եղբայրներ, ինչ կարող է անել մանուկը, որ առիւծը չկարողացաւ։ Մի՞թէ յափշտակիչ առիւծը դեռ մանուկ էլ պիտի դառնայ։

Անմեղութիւն է մանուկը և մոռացուﬓ, մի նոր սկիզբ, մի խաղ, մի ինքնագլոր անիւ, առաջին շարժում, մի սրբազան Այո։

Այո՛, ի՛մ եղբայրներ, ստեղծագործութեան խաղի համար սրբազան կերպով Այո ասելու կարիք կայ։