Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/34

Այս էջը սրբագրված է

Իր կամքն է կամենում ոգին, իր աշխարհն է ստանում աշխարհակորոյսը։

Ոգու երեք կերպարանափոխութիւնների մասին խօսեցի ձեզ հետ. թէ ինչպէս է ուղտ դաոնում ոգին, և ուղտը—առիւծ, և ի վերջոյ՝ առիւծը—մանուկ։

Այսպէս խօսեց Զրադաշտը։ Եւ այն ժամանակ նա ապրում էր մի քաղաքում, որ «խայտաբղէտ կով» էր կոչւում։