Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/35

Այս էջը սրբագրված է
ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Զրադաշտի մօտ գովեցին մի անգամ մի իմաստունի, որ շատ լաւ գիտէր խօսել քնի ու առաքինութեան մասին. նա շատ է յարգւում ու վարձատրւում դրա համար. և բոլոր պատանիները խմբւում են նրա ամբիոնի շուրջը։ Նրա մօտ գնաց Զրադաշտը—և բոլոր պատանիների հետ նստեց ամբիոնի առաջ։ Եւ այսպէս խօսեց իմաստունը.

Պատիւ քնին ու ամօթխածութիւն նրա առաջ. այս է առաջին պատւիրանը։ Հեռացէ՛ք բոլոր նրանց ճանապարհից, որ վատ են քնում և արթուն ﬓում գիշերը։

Ամօթխած է անգամ գողը քնի առաջ. նա միշտ գիշերն է գողանում։ Անամօթ է սակայն պահապանը գիշերւայ, անամօթ կերպով է նա իր փողը կրում։

Դիւրին արւեսա չէ քնելը. պէտք է հետևեալ ամրողջ օրը արթուն ﬓալ։

Տասն անգամ օրւայ մէջ պէտք է յաղթահարես ինքդ քեզ. այդ յոգնեցնում է բաւականին և հաշիշ է հոգու համար։

Տասն անգամ պիտի հաշտւես ինքդ քեզ հետ. իսկ յաղթահարուﬓ դառն բան է, և լաւ չէ քնում անհաշտը։

Տասն ճշմարտութիւններ պիտի գտնես օրեկան.