Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/48

Այս էջը սրբագրված է

— 43 —

Երկրային մի աոաքինութիւն է այդ, որ ես սիրում եմ. շատ քիչ խելօքութիւն կայ դրա մէջ, և ամենից քիչ—բանականութիւնը բոլորի։

Սակայն այս թռչունը ինքն շինեց րր բունը իմ մօտ․ դրա համար էլ սիրում ու քնքշում եմ նրան,—արդ նստած է նա իմ մօտ իր ոսկէ ձուերի վրայ։

Այսպէս պիտի թոթովես և քո աոաքինութիւնը գովես։

Երբեմն կրքեր ունէիր և չար անւանեցիր այդ։ Իսկ այժմ միայն աոաքինութիւններ ունես․ սրանք կրքերից են աճում։

Քո ամենաբարձր նպաաակները քս կիրք-տանջանքներին նւիրեցիր ե ահա դրանք քո առաքինութիւններն ու կիրք-խնդութիւնները դարձան։

Եւ՝ թէ դու մոլեգնողների սերնդից ես՝ թէ հեշտասէրների, մոլեռանդների՝ թէ վրիժառուների։—

Ի վերջոյ քո բոլոր կրքերը աոաքինութիւններ դարձան և քո բոլոր սատանաները—հրեշտակներ։

Կատաղի շներ ունէիր երրեմն քո ներքնայարկում․ ի վերջոյ սակայն թռչունների ու քաղցր երգիչների փոխւեցին։

Քո թոյներից դու քո բալասանը շինեցիր. մելամաղձոտութեան քո կովը կթեցիր,—արդ խմում ես քաղցր կաթը նրա ծծերի։

Ու այլ ևս ոչինչ չար բան չի աճում քեզնից, նոյն իսկ այն չարը, որ առաքինութիւններիդ պայքարից է աճում։

Ի՛մ եղբայր, եթէ գու բախտ ունես, ապա դու միայն մի առաքինութիւն ունես, և ոչ ալելի. այսպէս հեշտ կանցնես կամրջից։