Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/55

Այս էջը սրբագրված է

— 50 —

Ես չար ոգիներ եմ ուզում ունենալ իմ շուրջը, որովհետև ես քաջասիրտ եմ։ Արիութիւնը, որ ուրւականներ է հալածում, ստեղծում է էր համար չար ոգիներ,—արիութիւնը ծիծաղել է կամենում։

Ես այլ ևս չեմ զգում ձեզ հետ․ այս ամպը, որ ես տեսնում եմ իմ ոտների տակ, այս մթութիւնն ու ծանրութիւնը, որոնց վրայ ես խնդում եմ, դրանք են ձեր շանթառաք ամպն ու ամպրոպը։

Դուք վեր էք նայում, երր հոգով բարձրանալ էք կամենում, իսկ ես ցած եմ նայում, որովհետև ես վերացած եմ արդէն։

Ո՞վ կարող է ձեզնից միաժամանակ ծիծաղել և վերացած լինել։

Ո՛վ ամենաբարձր լեռներն է ելնում՝ նա ծիծաղում է բոլոր սգախաղերի և սգալրջութեանց վրայ։

Անհոգ, հեգնոտ, բռնակալ—այսպէս է կամենում մեզ տեսնել իմաստութիւնը. սա մի կին է և միշտ էլ միայն ռազմիկին է սիրում։

Դուք ասսւմ էք ինձ, «ծանր է կեանքը»։ Բայց էլ ինչո՞ւ համար ձեր հպարտութիւնը ճաշից առաջ և ձեր խոնարհութիւնը երեկոյեան։

Ծա՛նր է կեանքը․ բայց շատ էլ քնքո՜յշ մի ձևացէք․ մենք բոլորս էլ գեղեցիկ բեռնատար էշեր և իշուհիներ ենք։

Ի՞նչ ունենք ընդհանուր վարդի կոկոնի հետ, որ դողում է, երր մի կաթիլ ցօղ է ընկնում իր մարմնի վրայ։

Ճշմարի՛տ է, որ մենք սիրում ենք կեանքը, ոչ թէ նրա համար, որ սովոր ենք ապրելու, այլ որ սովոր ենք սիրելու։

Միշտ էլ մի քիչ խենթութիւն կայ սիրոյ մէջ։ Բայց մի քիչ էլ խելք կայ խենթութեան մէջ։