Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/58

Այս էջը սրբագրված է

— 53 —

դէպի երկիր, դէպ ետ, դէպի մութն ու խորը—դէպի չարը»։

«Այո՛, դէպի չա՜րը, գոչեց պատանին․ Ի՞նչպէս կարողացար ըմբռնել, գտնել իմ հոգին։»

Զրադաշտը Ժպտաց ու ասաց. «Շատ հոգիներ դժւար է գտնել, լաւ է, որ մարդ այդ հնարի»։

«Այո՛, դէպի չարը, գոչեց պատանին նորից։

Դու ճշմարտութիւնն ասացիր, Զրադա՛շտ։ Ես ինքս ինձ էլ չեմ հաւատում այն օրւանից, երբ ես դէպի բարձունքներն եմ ձգտում, և ոչ ոք էլ չի վստահում ինձ,—ինչպէ՞ս կատարւեց այս։

Ես շատ շուտ եմ կերպարանափոխւում․ իմ այսօրը հերքում է իմ երէկը։ Ես ցատկում եմ յաճախ աստիճաններից, երբ ես բարձրանում եմ,—և այս ինձ չի ներում և ոչ մի աստիճան։

Երբ ես վերևումն եմ՝ ինձ բոլորովին մենակ եմ գտնում։ Ոչ ոք չի խօսում ինձ հետ․ մենակութեան սառնամանիքից դողում եմ ես։ Ի՞նչ եմ որոնում սակայն բարձունքում։

Իմ արհամարհանքն ու իմ կարօտը աճում են իրար հետ․ որքան շատ եմ բարձրանում՝ այնքան աւելի եմ ատում նրան, ով բարձրանում է․ ի՞նչ է որոնում նա բարձունքում։

Որքա՜ն եմ ամաչում իմ բարձրանալու և սայթաքելու համար։ Որքան եմ ծաղրում իմ հևիհև գազազումն։ Որքա՜ն եմ ատում ես թռչողին։ Որքան յոգնած եմ լինում բարձունքում»։

Այստեղ լռեց պատանին։ Եւ Զրադաշտը դիտեց այն ծառը, որի կողքին կաննած էին, և այսպէս խօսսեց։ «Այս ծառը կանգնած է մենակ այստեղ լեոան վրայ․ նա աճել, բարձրացել է մարդուց ու անասնից։