— 54 —
Ու եթէ նա խօսել կամենար՝ ոչ ոք չէր ունենայ, որը հասկանար իրեն․ այնքա՜ն բարձր է աճել նա։
Եւ ահա՛ սպասում ու սպասում է նա—սակայն ինչի՞ է սպասում նա։ Նա ամպերի բնակավայրին շատ մօտ է ապրում․ գուցէ՞ նա առաջին կայծակին է սպասում»։
Երբ Զրադաշտը ասաց իր խօսքերը՝ գոչեց մանուկը ուժգին շարժումներով․ «Այո՛, Զրադա՛շտ , դու ճշմարիտ ես ասում, իմ անկմանն էի ձգտում ես, երբ բարձունքներն էի որոնում, և դու ես այն կայծակը, որին սպասում էի ես։ Տե՛ս, ի՞նչ եմ ես դեռ այն օրւանից, երբ դու յայտնւել ես մեզ։ Նախանձը դէպի քեզ—ահա՛ թէ ինչը ինձ խորտակեց»։ Այսպէս խօսեց պատանին ե լաց եղաւ դառնաղի։ Զրադաշտը սակայն ձեոը դրաւ նրա վրայ և տարաւ նրան իր հետ։
Եւ երբ նրանք բաւական ժամանակ գնացել էին իրար հետ՝ այսպէս սկսեց Զրադաշտը խօսել։
Սիրտս կտրտում է այդ։ Աւելի լաւ քան քո խօսքերը՝ քո ամբողջ վտանգը մատնում են քո աչքերը։
Դեռ դու ազատ չես, դու դեռ ձգտում ես ազատութեան։ Չափազանց ձգտելուց շատ ես արթուն ու անքուն մնացել, յոգնել ու դժգունել։
Դէպի ազատ բարձունքներն ես ձգտում դու, աստղերի է ծարաւ քո հոգին։ Սակայն քո վատ հակումներն էլ են ծարաւում ազատութեան։
Քո վայրենի շները ձգտում են ազատւել․ նրանք հաչում են հաճոյքից իրենց նկուղում, երբ քո ոգին բոլոր բանտերի դռները բացել է ջանում։