Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/6

Այս էջը սրբագրված է

ԽՈՍՔ

հեղինակի, նրա ստեղծագործության և թարգմանչի մասին

 Փիլիսոփա, բանասեր ու բանաստեղծ, իռացիոնալիզմի և վոլյունտարիզմի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Նիցշեն ծնվել Է 1844 թվականի հոկտեմբերի 15-ին, Լյուտցենի (Սաքսոնիա) մոտ գտնվող Ռեկկենում՝ կաթոլիկ հոգևորականի ընտանիքում: 1864 թ. ավարտելով Շուլպֆորտի հայտնի դպրոցը, նա կրթությունը շարունակում Է նախ Բադելի, ապա Լայպիցիգի համալսարանում, որտեղ Էլ, առանց որևԷ քննության ու դիսերտացիայի, նրան շնորհվում է դոկտորի գիտական աստիճան: 1869 թվականին 25-ամյա Նիցշեն հրավիրվում Է Բազելի համալսարան՝ դասական բանասիրություն պրոֆեսորի պաշտոնում աշխատելու 1876 թվականից սկսվում Է վատանալ նրա ինքնազգացողությունը և 1879 թվականին նա ստիպված թողնում է գիտա-դասախոսական գործունեությունը։ Սակայն, հետագայում առողջության լավացման պրոցեսը անսպասելի և ընդմիշտ ընդհատվում է: 1889 թվականին Նիցշեն արդեն հոգեկան հիվանդ Էր: Նա վախճանվեց Վայմարում՝ 1900 թվականի օգոստոսի 25-ին։

Բանասիրությունից դեպի փիլիսոփայություն,— ահա ստեղծագործական այն ուղին, որն անցել է Նիցշեն այդ «գերմանացի մռայլ հանճարը» (Ա. Բլոկ): Կրելով Արթուր Շոպենհաուերի և Ռիխարդ Վագների ազդեցությունը, նա կյանքը մերժող փիլիսոփայությունից գնաց դեպի կյանքը հաստատող փիլիսոփայություն, «բանականության կործանումից» դեպի «մեծ բանականություն»: Նիցշեի փիլիսոփայության առանձնահատկություններից մեկն Էլ ընդգծված հակասականությունն Է: Հետազոտելով կեցության և մշակույթի երևույթները, նա բացահայտում է քաղաքականության ու իրավունքի բարոյականության ու կրոնի մասին եղած կեղծ բարեպաշտական, քաղքենիական պատկերացումները և նախադրյալներ Է ստեղծում գաղափարական նախապաշարմունքների մերկացման համար: Ճշտենք. բուրժուական գաղափարական նախապաշարմունքների։ Սակայն, նրա քննադատությունը շատ է հեռու ֆրանսիական մեծ լուսավորիչներց, առավել ես Մարքսի «գերմանական գաղափարախոսության» քննադատությունից: Նիցշեի փիլիսոփայությունը ինչպես քրիստոնեական բարոյականության, այնպես Էլ հումանիստական, դեմոկրատական ավանդույթների ու սոցիալիստական հայացքների ժխտման փիլիսոփայություն Է: Ազատության նկատմամբ սերը, իրավահավասարությունը, արդարությունը, ճշմարտությունը, այս բոլորը Նիցշեի կարծիքով «Իշխելու կամքի դիմակավորված տարատեսակներ» են, որի հիմքը ինքնահաստատման համար ամեն մի կենդանի Էակի ներհատուկ ձգտումն Է։ Նիցշեի փիլիսոփայությունը ուժեղ, ամենակարող, ընտրյալի փիլիսոփայությունն է, գերմարդու փիլիսոփայություն, որը գտնվում Է բարու ու չարի այն կողմում: Չնայած ինքը կյանքում եղել է երկչոտ, վեհերոտ ու ինքնամփոփ մարդ, որը տառապում էր չհասկացվածությունից ու մենակությունից: