Այս էջը սրբագրված է
— 56 —
Ու ջարդեցին իրենց ոգու թևերը․ արդ սողում է սա և կրծելով կեղտոտում։
Նախ ուզում էին հերոսներ լինել․ այժմ հեշտասէրներ են միայն։ Ահ ու սարսափ է նրանց համար հերոսը։
Սակայն յանուն իմ սիրոյ և յոյսի երդւեցնում եմ քեզ․ դէն մի՛ ձգիր հերոսին քո հոգուց․ սուրբ պահի՛ր քո ամենամեծ յոյսը։—
Այսպէս խօսեց Զրադաշտը։