— 64 —
Պետութիւնը սակայն ստում է բարիի ու չարի բոլոր լեզուներով․ և ինչ էլ որ խօսում է՝ ստում է—ու ինչ որ ունի՝ գողացել է նա։
Ամեն ինչ կեղծ է նրա մէջ․ գողացած ատամներով է կծում նա, կծանը։ Կեղծ է անգամ նրա փորոտիքը։
Չար ու բարիի լեզուների շփոթ․ ահա ձեզ պետութեան նշանը։ Ճշմարիտ, մահւան կամք է նշանակում այդ նշանը։ Ճշմարիտ, դա կանչում է մահ քարոզողներին։
Շատ-շատերն են ծնւում, աւելորդների համար ստեղծւեց պետութիւնը։
Տեսէք՝ թէ ինչպէ՜ս է նա ղէպի իրեն գրաւում «շատ-շատերին»․ ինչպէ՛ս է նա կուլ տալիս դրանց, ինչպէս ծամում ու որոճում։
«Երկրի վր այ աւելի մեծ բան չկայ՝ քան ես. ես Աստծոյ կարգադրիչ մատն եմ» — այսպէս է մռնչում հրէշը․ Եւ երկարականջներն ու կարճատեսները չեն միա՛յն, որ ծունկ են խոնարհում։
Ա՜խ, նաև ձեր մէջ, ով մե՜ծ հոգիներ, իր մութ կեղծիքներն է շշնջում նա։ Ա՜խ, նա իսկոյն հասկանում է՝ որոնք են հարուստ սրտերը, որ նւիրւում են սիրով։
Այո՛, ձեզ էլ է նա լաւ ճանաչում և որսում, դուք յաղթողներ հին Աստծու։ Յոգնեցիք դուք այդ պայքարի մէջ և այժմ ձեր յոգնածութիւնն նոր կուռքին է ծառայում։
Հերոսներ ու պատւաւորներ է կամենուն նա իր շուրջը ունենալ այդ նոր կուռքը։ Սիրով է հանգչում նա բարի խղճի արևի լոյսի տակ — սառը հրէշը։
Ամեն ինչ պատրաստ է նա ձեզ տալու․ եթէ