Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/7

Այս էջը սրբագրված է

Մարդիկ հավասար չեն և չեն Էլ կարող հավասար լինել, աոաջադիմությունը ուժեղների գործն Է, թույլը մեռնում Է և պետք է մեռնի։ Կնոջ կոչումը սերն Է, երեխաների, գերմարդու ծննդաբերումը,— հաստատում է Նիցշեն։ Երկար ընդմիջումից հետո հայ ընթերցողին է ներկայացվում «Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործությունը, որը հեղինակը գրել է 1883-84 թվականներին: Նիցշե-Զրադաշտը չի ճանաչում և չի ընդունում կարեկցանքն ու գթասրտությունը, նա գտնում է, որ կյանքը դաժան Է և անողոք։ Դրա հետ մեկտեղ, նա կոչ Է անում սիրել կյանքը, բայց սիրել նրանում ուժեղն ու հզորը։ Գերմարդ,— ահա կյանքի բարձրագույն նպատակը: Զրադաշտը հենց Նիցշեի գերմարդն Է, ճշմարտության համար պայքարող մարտիկի խորհրդանիշը, նրա ներաշխարհի իդեալը։ Զրադաշտը դա «ապագայի մարդն է», որը ետևում է թողել ժամանակաշրջանն իր արատներով ու կեղծիքներով։ Նա մարդկության մեծ դաստիարակն Է: Զրադաշտը հենք ինքը՝ Նիցշեն Է։

Սակայն ինչու ստեղծագործության հերոսը անվանվել է Զրադաշտ։ Ըստ Նիցշեի, պատմության մեջ քիչ չեն «գերմարդու նախատիպերը, հատկապես՝ Արևելքում։ Նա հրապուրված էր Պարսկաստանով և դրա համար էլ որպես իր մտքի արտահայտիչ ընտրեց Հին իրանական կրոնի բարեփոխիչ ու մարգարե Զրադուշտրային (մ, թ. ա. 8-րդ դար), որը Ավեստայում՝ զարաօստրիզմի սուրբ գրքում, ներկայացվում Է դևերի դեմ պայքարող դիցաբանական մարտիկի տեսքով։

Պետք է նշել, որ Նիցշեի փիլիսոփայությունն ընդհանրապես ստանում, ձեոք է բերում դիցաբանության, առասպելի և բանաստեղծական ստեղծագորխության արտահայտություն: Այն կառուցվում է որպես բեկորների, հատվածների կամ Էլ աֆորիզմների մի շղթա, որը իմաստով չի դասավորվում մի համակարգում, այլ ներկայանում է որպես բազմանշանակ խորհրդանիշ։ Նիցշեի փիլիսոփայությունը նկատելի ազդեցություն է թողել փիլիսոփայական մտքի տարբեր ուղղությունների ու գաղափարական հոսանքների վրա, այդ թվում՝ պրագմատիզմի ու Էկզիստենցիալիզմի, հեղափոխական սինդիկալիզմի ու ապաբարոյական ազգայնամոլության։ Նրա ուժեղ անհատի՝ «գերմարդու» պաշտանմունքը, բարոյականության ժխտումը, իշխելու կամքը և այլ գաղափարները օգտագործեցին նաև գերմանական ֆաշիզմի գաղափարախոսները: Մեծ է Նիցշեի ազդեցությունր 19֊րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շատ գրողների վրա: Նրա հայացքների առանձին տարրերի կարելի է հանդիպել նաև հայ այնպիսի գրողների ստեղծագործություններում, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանր և Վրթանես Փափազյանը։ Նրանով հրապուրված էր նաև Լայպցիգի համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետի շրջանավարտ, դաշնակցական կուսակցության գործիչ, հայ իրականության մեջ Նիցշեի աոաշին թարգմանիչ Վահան Խորենին։

Այսքանը։ Իսկ այժմ խոսքը ընթերցողինն է։

Վ. ՏՈԻՐՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու