— 65 —
դուք նրան պաշտէք, այդ նոր կուռքը․ այդպէս՝ գնում է նա ձեր առաքինութիւեների փայլը և ձեր հպարտ աչքերի հայեացքը։
Ձեզնով կարթել է կամենում նա «շատ-շատերին»։ Այո՛, դժոխային մի խաղ էր հնարւած դրա համար, մահւան մի ձի է որ թռթռում էր աստւածային պատիւների պաճուճանքների մէջ։
Այո՛, բոլորի համար մի մահ հնարւեց, որ ինքն իրեն փառաբանսւմ է իրրև նոր կեանք․ ճշմարիտ որ, մի լաւ ծառայութիւն բոլոր մահ քարոզողների համար։
Պետութիւն եմ անւանում ես այն, ո՛ւր բոլորը թոյն խմողներ են—լաւերը թէ՛ վատերը։ Պետութիւն, ուր դանդաղ ինքնասպանութիւնը բոլորի—«կեանք» է կոչւում։
Նայեցէ՛ք այս աւելորդներին, դրանք գողանում են հնարողների գործերն ու իմաստունների գանձերը․ կրթութիւն են անւանում նրանք իրենց գողութիւնը-—և ամեն ինչ նրանց համար հիւանդութիւն է ու անհանգստութիւն։
Նայեցէ՛ք այս աւելորդներին․ դրա՛նք միշտ էլ հիւանդ են, նրանք փոխում են իրենց լեղին և այդ թերթ անւանում։ Նրանք կլանում են իրար և մարսել անգամ չեն կարողանում։
Նայեցէ՛ք այս աւելորդներին․ հարստութիւններ են դիզում և դրանով աւելի աղքատանում։ Ոյժ և իշխանութիւն են ցանկանում դրանք և նախ իշխանութեան գործիքը—շատ փող, այս անկարողները։
Տեսէ՛ք, ինչպէս են մագլցում այդ արագոտն կապիկները։ Դրանք մագլցում են իրար գլխով սւ քաշքշելով ընկնում ցեխի մէջ։