Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/72

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս
ՇՈՒԿԱՅԻ ՃԱՆՃԵՐԻ ՄԱՍԻՆ.

Փախի՛ր, ի՛մ բարեկամ, դէպի քո մենակութիւնը։ Ես տեսնում եմ, քեզ խլացրել է մեծ մարդկանց աղմուկը և խոցոտել՝ փոքրերի խայթոցները։

Անտառն ու ժայռը գիտեն քեզ հետ արժանավայել լռել։ Նմանւիր նորից այն ծառին, որին դու սիրում ես, լայնաճիւղին․ խաղաղ ու անդորր կախւած է նա ծովի վրայ, ասես ականջ է դնում։

Այնտեղ, ո՛ւր մենակութիւնն է վերջանում սկսւում է շուկան․ և ո՛ւր շուկան է սկսւում, այնտեղ էլ մեծ դերասանների աղմուկն է սկսւում և բզզիւնը թունաւոր ճանճերի։

Աշխարհում լաւագոյն բաները անարժէք են առանց մէկի, որը ներկայացնում է դրանց. մեծ մարդիկ է անւանում ժողովուրդը այդ ներկայացնողներին։

Ժողովուրդը չի հասկանում մեծին, այսինքն ստեղծողին։ Բայց նա հասկանում յ մեծ գործերը ներկայացնողներին ու դերասաններին։

Նոր արժէքների ստեղծողների շուրջն է դաւանում աշխարհը — զառնում է աննկատելի կերպով։ Սակայն դերասանների շուրջն են պտտում ժողովուրդն ու փառքը․ այս է «կարգն աշխարհին»։

Ոգի ունի դերասանը, բայց շատ քիչ խիղճ