Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/73

Այս էջը սրբագրված է

— 68 —

ոգու։ Միշտ հաւատում է նա այն բանին, որով նա ամէնից շատ է հաւատացնում—հաւատացնում իրեն։

Վաղը նա մի նոր հաւատ ունի, իսկ հետևեալ օրը մի այլ հաւատ։ Սուր զգայարանքներ ունի նա Ժողովուրդի նման և փոփոխական հոտառութիւն։

Յեղաշրջել—ապացուցել է նշանակում նրա մօտ։ Խենթացնել—համոգել է նշանակում։ Ու արիւնը—ապացոյցներից լաւագոյնը։

Այն ճշմարտութիւնը, որ միայն նուրբ ականջներին է հասանելի՝ սուտ և ոչինչ է համարում, որոնք մեծ աղմուկ են հանում աշխարհում։

Հանդիսաւոր խեղկատակներով լի է շուկան—և ժողովուրդը հպարտանում է իր մեծ մարդկանցով, սրանք են օրւայ հերոսները։

Րոպէն հարկադրում է նրանց, և նրանք էլ հարկադրում են քեզ։ Նրանք ուզում են լսել նաև քո այոն կամ ոչը։ Վա՛յ քեզ, դու ուզում ես թեր-ի ու դէմ-ի միջև քո աթոռը դնել։

Այս հարկադրողների և անպայմանների համար մի խանդոտի՛ր, ո՛վ դու ճշմարտութեան սիրահա՛ր։ Երբէ՛ք էլ ճշմարտութիւնը չի կախւել անպայմանի թևից։

Դրանց պատճառով ետ քաշւի՛ր քո ապահով մենութիւնը․ միայն շուկայում են յարձակւում մարդու վրայ այո կամ ոչ պահանջելով։

Դանդաղ են ապրում բոլոր խորունկ աղբիւրները. երկար պէտք է սպասեն սրանք՝ մինչև կիմանան՝ ի՛նչ ընկաւ իրենց խորքը։

Շուկայից ու փառքից մի կողմ է քաշւում, ինչ որ մեծ է․ շուկայից ու փառքից մեկուսի են ապրել սկզբից և եթ նոր արժէքներ հնարողները։