Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/79

Այս էջը սրբագրված է
ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

«Մէկը միշա աւելորդ է իմ շուրջը—այսպէս է մտածում մենտկետցը։ «Շարունակ մէկ-անգամ-մէկ -ժամանակի ընթացքում կդաոնայ երկու»:

Եսն ու «Ինձը» շատ եռանդուն են խօսակցութեան մէջ. ի՞նչպէս կարելի է տանել, եթէ մի ընկեր չլինէր:

Մենակեացի համար ընկերը երրորդ անձնաւորութիւնն է. երրորդը այն խցանն է, որ արգելում է երկսի խօսակցութեան շատ խորը իջնելու:

Ա՜խ, շատ խորութիւններ կան բոլոր մենակեացների համար: Ուստի և նրանք այնպէս կարօտում են մի ընկերի և նրա բարձրութեան:

Մեր հաւատը դէպի ուրիշները մատնում է՝ թէ մենք մեր ինչին սիրով հաւատալ կուզէինք: Մեր ընկերոջ կարոտը մեր մատնիչն է:

Եւ յաճախ սիրով մարդ նախանձն է միայն ծածկել կամենում: Եւ յաճախ էլ յարձակւում ենք և թշնամի ստեղծում, որպէսզի ծածկենք, որ մեզ վրայ յարձակւել պէտք էր:

«Եղի՛ր գոնէ իմ թշնամին»-այսպէս է խօսում ճշմարիտ ակնածութիւնը, որ չի համարձակւում բարեկամութիւն խնդրել.

Եթէ բարեկամ ենք ուզում ունենալ՝ պէտք է