խնդրելու իր ձեռքը: Բայց պէտք էր գուշակել երեք հանելուկ, որոնց նա առաջարկում էր: Նա՛, ով կը կարողանար հանելուկները լուծել, կամուսնանար և իշխանուհու հետ, նրա հօր մահից յետոյ, կը բարձանար թագաւորական գահի վրայ։ Իսկ նրանք որոնք անկարող կը լինէին հանելուկները գուշակելու, կը կախուէին կամ կը գլխատուէին։ Ահա՛ որչափ չար էր գեղեցիկ իշխանուհին: Նրա հայրը, ալևոր արքան, դրա համար շատ էր վշտացել, բայց չը կաթողացաւ իր աղջկայ այդ արիւնալից խաղն արգելել, որովհետև մի անգամ ընդ միշտ յայտարարել էր, որ չը պէտք է բնա՛ւ խառնուէր փեսայի ընտրութեան գործի մէջ. իշխանուհին այդ մասին բացարձակապէս ազատ էր: Ամեն անգամ, երբ մի իշխան, գեղեցկուհուն հետ ամուսնանալու համար փորձել էր հանելուկները գուշակել՝ — չէր յաջողել և գլխատուել կամ կախաղան էր բարձրացել: Բանը նրանումն է սակայն, որ այդ իշխաններին նախազգուշացրել էին. ի՞նչու նրանք յամառել էին: Ծերունի թագաւորը՝ իր աղջկայ այդ վարմունքից այնքան զգածուել էր, որ ամեն տարի, իր զօրքերի հետ,
Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/101
Այս էջը սրբագրված է